Հայերեն

«Մենք Խոջալուի ցեղասպանությանը իրավական և քաղաքական գնահատական տալու կապակցությամբ կդիմենք Պուտինին»

26.02.2013 | 14:07

1361873234_ermniԽոջալուի ողբերգության 21 –

րդ տարելիցիկապակցությամբ՝ 

Ռուսաստանիմայրաքաղաքում

 կայացել է երկրիհասարակական 

և իրավապաշտպանկազմակերպությունների հանդիպումը։

 

Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը՝ հանդիպումը, որը կայացել է Ռուսաստանի Ադրբեջանցիների դաշնային ազգա-մշակութային ինքնավարության (ԱԴՄԻ ԱզերՌոս) և Ռուսաստանի Ադրբեջանական կազմակերպությունների միության (ՌԱԿՄ) նախաձեռնությամբ՝ մասնակցել են Ռուսաստանում ադրբեջանական համայնքի և դեսպանատան ներկայացուցիչներ, քաղաքագետներ և մտավորականներ։

Միջոցառումը բացող Ազերռոսի նախագահ Ասիֆ Մահերրամովը, ինչպես նաև կազմակերպության Ավագների Խորհրդի նախագահ Աբաս Աբասովը իրենց ելույթներում անդրադարձել են Խոջալուի ցեղասպանությանը։

Ա. Աբասովը հայտարարել է, որ հանդիսանում է այդ ողբերգության ականատեսներից մեկը և չի կարող մոռանալ այնտեղ տեսածները. «Մենք գիտենք, թե ինչպես տեղի ունեցավ այդ ցեղասպանությունը և ում կողմից էր այն իրականացվել։ Աշխարհում նման ցեղասպանություններ տեղի են ունեցել և դրանց իրագործողները պատժվել են՝ չնայած նրան, որ նրանց հանցագործություններից հետո տարիներ են անցել։ Վաղ, թե ուշ, այն իրագործած հայկ ահաբեկիչները կպատժվեն։ Աս հայտարարությամբ մենք Ռուսաստանի ադրբեջանցիներին չենք տրամադրում որևէ մեկի դեմ։ Մեր նպատակը հանդիսանում է՝ քաղաքական և իրավական գնահատական տալ Խոջալուի ցեղասպանությանը»։

Ա. Աբասովը հայտնել է, որ ուզում է Խոջալուի ցեղասպանությանը քաղաքական և իրավական գնահատական տալու համար՝ Ռուսաստանի ադրբեջանցիների անունից դիմել նախագահ Վլադիմիր Պուտինին.
«Մենք ափսոսում ենք, որ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ եռակողմ հանդիպումներ արդեն չեն անցկացվում։ Դրա համար էլ մենք  ղարաբաղյան խնդրի լուծման հարցում ջանքերի կրկնապատկման խնդրանքով դիմում ենք Ռուսաստանի նախագահին»։

Միջոցառմանը հանդես եկած «Օջագ» կազմակերպության նախագահ Թոֆիգ Մելիքլին նշել է, որ Խոջալուի ցեղասպանության համար պատասխանատու անձանց անպատժելիությունը կարող է ազդակ հաղորդել հետագայում նման հանցագործությունների իրագործմանը. «Մենք միջազգային հանրությանը կրկին կոչ ենք անում՝ իրավական գնահատական տալ մարդկության դեմ անգութ հանցագործություններից մեկին՝ խաղաղ Խոջալու քաղաքում կատարված  ցեղասպանությանը»։

Ռուս քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկը նույնպես  նշել է Խոջալուի ցեղասպանությանը քաղաքական և իրավական գնահատական տալու կարևորությունը։ Շոշափելով Խոջալուի օդանավակայանի շահագործման վերաբերյալ հայերի մտադրությունը՝ քաղաքագետը այդ հարցում մեղադրել է Արևմուտքին։

 

26 Փետրվար 2013

“Karabakhinfo.com”

26.02.2013 14:07

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*