Հայերեն

Մենք Հայաստանից ակնկալում ենք կառուցողական դիրքորշում և ռացիոնալ մոտեցում

08.11.2013 | 05:31

1383893164_«ԵԱՀԿ Մինսկի խմբի 

համանախագահներըԱդրբեջանի 

նախագահի հետ հանդիպմանըմեկ

 անգամ ևս ընդգծեցին

որադրբեջանական կողմը 

հակամարտությանկարգավորման 

հարցում կառուցողականդիրքորշում 

ցուցադրելով շահագրգռված են՝

տարածաշրջանում խաղաղության 

ուանվտանգության հաստատման

 շուրջբանակցությունների շարունակմամբ»:

 

Ինչպես հայտնում է 1NEWS.COM.TR -ը, այդ մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության և տեղեկատվական ապահովման բաժնի ղեկավար Էլնուր Ասլանովը:

Նա նշել է, որ ցավոք  Հայաստանը տարբեր պետական ներկայացուցիչների մակարդակներով  բազմիցս ապացուցել  է իր ապակառուցողական  դիրքորոշումը և ընդհանուր առմամբ իր  քաղաքականությամբ վերածվել է քաղցկեղային ուռուցքի. «Չնայած այն բանին, որ Հայաստանը գտնվելով տնտեսական ծանր իրավիճակում, և  քաղաքական առումով, շարունակում է զարմացնել Արևելքի ու Արևմուտքի նկատմամբ  իր անհետևողական քաղաքականությամբ, այդ հարցում մենք նրանից ավելի  խելամիտ քայլեր, առավել կառուցողական դիրքորոշում և ավելի ռացիոնալ մոտեցում ենք ակնկալում»:

Համարում ենք, որ հանդիպումից հետո, որի մասին հայտարարել են համանախագահները, Հայաստանը կգիտակցի իր ողբալի վիճակը և կաշխատի ավելի կառուցողական դիրքորոշում գրավել տարածաշրջանում»:

08.11.2013 05:31

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*