Հայերեն

Մենք մեզ գովելով՝ չենք էլ նկատում, որ աշխարհի ամենահետամնաց պետություններից ենք. Բագրատյան

06.01.2015 | 18:20

rus135831813236

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում գրել է.

 

 

«Ճրագալույցի պատարագն է։ Հայերը լուրջ ավանդ ունեն քրիստոնեության տարածման գործում։ Անուրանալի։ Բայց երբեմն խառնում ենք պետությունը կրոնի հետ, ոգևորվում ու մեր դասագրքերն ու պատմությունը լցնում սուտ բաներով։ Չի կարելի պատմությունը կեղծել։

 

 

Օրինակ, աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը Օսրոենեն է։ Գոնե մի անգամ թերթեք հանրագիտարանները։

 

 

Մենք մեզ գովելով չենք էլ նկատում, որ այսօր աշխարհի ամենահետամնաց պետություններից ենք։ Իսկ այն, ինչ որ արել ենք իրականում բավական հպարտ լինելու համար։

 

 

Բայց նման ստերը սխալ ուղերձներ են առաջինը դեպի մեզ։ Բոլորին սկսում ենք դաս տալ, մոռանալով մեզ։

 

 

 “KarabakhİNFO.com”

 

 

06.01.2015 18:20

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*