Հայերեն

Միացյալ Նահանգների պաշտոնյալը հրաժարվել է պատասխանել հայերի կողմից գերարված ադրբեջանցի քաղաքացիների դատավարության մասին դիրքորոշումից

29.10.2014 | 14:57

psakiԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո խոսնակ Ջեն Փսակին իր ամենօրյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանի քաղաքացիների դատավարությանը: Ներկա գտնվող լրագրողներից մեկը հարց է ուղղել, թե արդյո՞ք Մինսկի խմբի համանախագահ երկիր հանդիսացող ԱՄՆ-ն տեղյակ է իրավիճակին:
«Կոնկրետ այս դեպքի վերաբերյալ մենք իսկապես շատ տեղեկություններ չունենք: Մենք շարունակում ենք կողմերին տեղեկացնել, որ կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված անհրաժեշտ քայլեր ձեռնարկելը, կոչ ենք անում կողմերին կրկնապատկել բանակցությունների սեղանի շուրջ իրենց ջանքերը, կենտրոնանալ այն օգուտների վրա, ինչը խաղաղությունը կբերի ամբողջ տարածաշրջանին»,- ասել է Փսակին` հավելելով, որ կոնկրետ ադրբեջանցի ձերբակալվածների դատավարությունից տեղյակ չէ և առաջարկել է ավելի ուշ տեղեկացնել դրա վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը:

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

29.10.2014 14:57

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*