Հայերեն

Մոլդովայի օմբուդսմեն. «Ես այլևս չեմ գնա Հայաստան

07.10.2013 | 13:04

1381136656_aurella-3Այդ մասին APA գործակալությանը հայտնել է Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուն, ով հուլիսի 4-ին Հայաստանի խորհրդարանում ելույթ էր ունեցել ղարաբաղյան հարցի վերաբերյալ։

Պատասխանելով լրագրողի հարցին, նա նշել է, որ այս տարվա աշնանը կայանելիք օմբուդսմենի ընտրություններին իր մասնակցությունը կախված կլինի Մոլդովայի խորհրդարանում «Մարդու իրավունքների հարցերով լիազորի» մասին օրենքում կատարվելիք փոփոխություններից:

Հարցին, թե «կուղևորվե՞ք Հայաստան, եթե այնտեղ մարդու իրավունքների վերաբերյալ միջոցառում կազմակերպվի», մոլդովացի օմբուդսմենը պատասխանել է. « Ես այլևս այդ երկիր չեմ գնա։ Նրանք շատ «հյուրասեր» են։ Հոկտեմբերի 30-ին ես Բաքվում կմասնակցեմ Միջազգային հումանիտար համաժողովին»։

Մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության զոհերի իրավունքների պաշտպանման հետ կապված հարցին՝ Ա. Գրիգորիուն նշել է, որ դա մտնում է Ադրբեջանի ու նրա օմբուդսմենի իրավասության մեջ. «Սակայն, անկախ դրանից, թե որտեղ կաշխատեմ, ես կձգտեմ իմ ուժերի չափով միջազգային հանրության ուշադրությունը գրավել այդ խնդրի վրա»։

07.10.2013 13:04

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*