Հայերեն

Մոլդովայի Օմբուդսմեն. «Խոջալուի ողբերգությունը մեր ընդհանուր ողբերգությունն է»

11.11.2013 | 05:40

1383558597_Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների հարցերով լիազոր Էլմիրա Սուլեյմանովան հանդիպել է Մոլդովայի Հանրապետության օմբուդսմեն Աուրելիա Գրիգորուի հետ, որը Ադրբեջան է ժամանել Բաքվի  III միջազգային հումանիտար համաժողովին մասնակցելու համար։


Ինչպես հայտնել են օմբուդսմենի ապարատի մամլո գրասենյակում՝ Է. Սուլեյմանովան երախտագիտություն է հայտնել Ա. Գրիգորիուին՝ Հայաստանի խորհրդարանում խիզախ ելույթի համար։

«Խոջալուի ողբերգությունը մեր ընդհանուր ողբերգությունն է։ Մենք պետք է դրա մասին խոսենք, այդ ողբերգության մեղավորներն ու մասնակիցները պետք է պատժվեն։ Փաստ է, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ այժմ այդ հողերը օկուպացված են Հայաստանի կողմից։ Հայաստանը պետք է ազատի Ադրբեջանի օկուպացրած տարածքները։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, իսկ հարկադիր վերաբնակները՝ վերադառնան  իրենց տները»,- հայտարարել է Ա. Գրիգորիուն։

Հանդիպման ավարտից հետո Ա. Գրիգորիուն պարգևատրվել է մարդու իրավունքների պահպանման ու խիզախության համար պատվո  մեդալով։

11.11.2013 05:40

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*