Հայերեն

Նախագահը հրամանագիր է ստորագրել Խոջալուի ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

05.02.2015 | 17:37

xocali

Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի կարգադրությամբ հաստատվել է՝ «Խոջալուի ցեղասպանության 23-րդ տարելիցի անցկացման մասին միջոցառումների պլանը»:

 

 

 
Միջոցառման պլանում նախատեսված են՝ Բաքու քաղաքի Խաթայիի շրջանում, Գերանբոյի շրջկենտրոնում Խոջալուի ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձաններին ծաղկեպսակների դրման արարողության անցկացումը, Խոջալուի ցեղասպանության հետ կապված՝ արտասահմանյան երկրներում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատներում, ներկայացուցչություններում և սփյուռքային կազմակերպություններում միջոցառումների, մամլո ասուլիսների, հիշատակի հարգման ծիսակատարությունների անցկացումը և այլն, արտասահմանյան ու տեղական զանգվածային լրատվամիջոցներով, այդ թվում հեռուստաալիքներով, համացանցով այդ թեմայով նյութերի տարածումը, հայտնում է Armenia.Az-ը՝ հղում կատարելով ԱզերԹաջին:

 
Փաստաթղթի համաձայն, երկրում գործող կրոնական աղանդների ու կառույցների միջոցով Խոջալուի ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու ծիսակատարություններ են կազմակերպվելու, հիմնարկներում ու կազմակերպություններում, թատերա-համերգային հրապարակներում, ցուցադրասրահներում, բարձրագույն ու միջնակարգ ուսումնական հաստատություններում տեղի կունենա հիշատակի երեկոներ, կկազմակերպվեն գեղարվեստական ու ֆոտոցուցահանդեսներ, հանդիպումներ ականատեսների հետ, կցուցադրվեն ազգային անկախության համար պայքարին նվիրված փաստագրական ու գեղարվեստական ֆիլմեր:

 
Խոջալեցիների ժամանակավոր տեղավորված քաղաքներում ու շրջաններում (Բաքվում, Սումգայիթում, Գյանջայում, Մինգեչևիրում, Շեքիում, Գերանբոյում, Բարդայում, Սաբիրաբադում, Գյոյչայում, Զագաթալայում, Օղուզում Բալաքյանում) պետական կառույցների ղեկավարների, Միլլի Մեջլիսի պատգամավորների և մտավորականության մասնակցությամբ օգնություն է ցուցաբերվելու Շեհիդների ընտանիքներին:

 
Փետրվարի 26-ին ուսումնական հաստատություններում առաջին դասերը նվիրվելու են այդ ողբերգությանը, նույն օրը 17:00-ին երկրի ողջ տարածքում մեկ րոպե լռությամբ հարգվելու է Խոջալուի ցեռասպանության զոհերի հիշատակը, իջեցվելու են Ադրբեջանի պետական դրոշները:

 

 

 

05.02.2015 17:37

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*