Հայերեն

Նախագահ Ի. Ալիև. «Եթե ղարաբաղյան խնդիրը արդար լուծում չստանա …»

24.07.2014 | 09:25

Ilham aliyevԱդրբեջանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է, «իսկ ապակառուցողական դիրքորոշում զբաղեցնող Հայաստանն անտեսում է ինչպես միջազգային իրավունքը, այնպես էլ համանախագահող երկրների ղեկավարների հայտարարությունները»:

 

 

Ինչպես հայտնում է “KarabakhİNFO.com”-ը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵՄ Հարավային կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Սալբերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում:

 

 
Իլհամ Ալիևը հայտարարել է, որ միջազգային հանրության կողմից ճանաչված Ադրբեջանի տարածքները հակամարտության հետևանքով օկուպացվել են և շարունակում են օկուպացման տակ գտնվել: «Եթե ղարաբաղյան խնդիրը միջազգային իրավունքի շրջանակներում արդար լուծում չստանա, իրավիճակը տարածաշրջանում կարող է էլ ավելի վատթարանալ»,- նշել է Ադրբեջանի նախագահը:

 

 
Սալբերն իր հերթին ընդգծել է, որ իր ներկայացրած կառույցը մտադիր է իր ներդրումն ունենալ Ադրբեջանի հետ համագործակցության ընդլայնման և գոյություն ունեցող հակամարտությունների կարգավորման հարցում:

 

 

” KarabakhİNFO.com “

24.07.2014 09:25

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*