Հայերեն

Նախատեսվում է անցկացնել ռուս – ադրբեջանական համատեղ զորավարժություններ

15.10.2014 | 14:50

10735727_1536042883276750_1120559346_nԵրկուշաբթի Բաքվում Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2015 թ. համագործակցության մասին պլան է ստորագրվել:

Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Սերգեյ Շոյգուն:

 

 

Ինչպես ստորագրման արարողությանը հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը, փաստաթղթում նախատեսվում է ռազմատեխնիկական համագործակցություն, համատեղ զինավարժությունների անցկացումը և պաշտպանության ոլորտում որակյալ կադրերի պատրաստումը:

 

 

Պլանի համաձայն, 2015 թ. ադրբեջանցի զինծառայողները որակավորման բարձրացման համար ուղարկվելու են ռուսական ռազմական դպրոցներ, իսկ Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները՝ Ադրբեջանի համապատասխան ուսումնական հաստատություններ:

 

 

«Պլանում հատուկ տեղ է հատկացվում տարածաշրջանային անվտանգության հարցին, մասնավորապես Կասպից ծովում: Պլանի համաձայն, հաջորդ տարի՝ Ռուսատանի և Ադրբեջանի ռազմածովային նավատորմերի միջև ռազմավարական հրամանատարաշտաբային համատեղ զինավարժություններ կանցկացվեն»,- ասել է նախարարը:

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

15.10.2014 14:50

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*