Հաագայում (Նիդերլանդներ) ՆԱՏՕ-ի ԽՎ-ի աշնանային 60-րդ նիստում դատապարտվել է՝ նախագահների փարիզյան հանդիպումից հետո, Ադրբեջանի օկուպացված տարածքներում Հայաստանի կողմից զորավարժությունների անցկացնելը:
Ինչպես հայտարարել է ՆԱՏՕ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Մալահաթ Իբրահիմգըզին, նստաշրջանի լիագումար նիստի ժամանակ Ադրբեջանի պատվիրակությունը բարձրացրել է՝ նախագահների փարիզյան հանդիպումից անմիջապես հետո, Ադրբեջանի օկուպացված տարածքներում Հայաստանի կողմից զորավարժությունների անցկացման հարցը:
Նրա խոսքով, նիստում նախագահող ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը անպատասխան թողնելով հայերի անպատեհ դիտողությունները, ասել է, որ դատապարտում է այդ զորավարժությունների անցկացումը, և դրանք անվանել է ապօրինի: Նա նշել է, որ հարցը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, հարկավոր է հարգանք ցուցաբերել բանակցությունների ընթացքի հանդեպ, ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի համար տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հանդիսանում է հիմնական սկզբունք:
Մ. Իբրահիմգըզին հայտարարել է նաև, որ նիստում առաջ են քաշվել ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական պատվիրակության առաջարկությունները. «Հայերի՝ ազգերի ինքնորոշման մասին առաջարկությունը նույնիսկ չի դրվել քննարկման: Իսկ ադրբեջանական կողմի առաջարկությունը ընդունվել է և հոդվածի տեսքով արտացոլվել է՝ «ՆԱՏՕ-ի գործընկերների ապահովումն ու աջակցությունը» բանաձևում»: Բանաձևի ընդունման ժամանակ, չնայած հայկական պատվիրակության խառնաշփոթություն ստեղծելու փորձերին, ՆԱՏՕ-ի ԽՎ-ի անդամ երկրները քվեարկել են փաստաթղթի ընդունման օգտին»:
“KarabakhİNFO.com”