Սահմանադրության ընդունման հարցում մեծ վաստակ ունի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևը, որը Ադրբեջանում դրել է պետական ու ժողովրդավարական շինարարության հիմքը:
Դրա համար նախագահ Հեյդար Ալիևի ղեկավարությամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով, իսկ փաստաթղթի նախագիծը ներկայացվել է հասարակական քննարկման:
Համաժողովրդական հանրաքվեի արդյունքում 1995 թ. նոյեմբերի 12-ին ընդունվել է անկախ Ադրբեջանի առաջին Սահմանդրությունը, որը բաղկացած է 5 բաժնից, 12 գլխից և 158 հոդվածներից:
Նրանում ասվում է, որ «ադրբեջանական պետությունը ժողովրդական, իրավական, աշխարհիկ, ունիտար հանրապետություն է», որի պետական իշխանությունը կազմվում է իշխանությունների բաժանման սկզբունքով: Ադրբեջանի պետության ղեկավարն է հանդիսանում հանրապետության նախագահը, որին է պատկանում երկրի գործադիր իշխանությունը:
Հենց երկրի հիմնական օրենքի ընդունմամբ, հաջողությամբ անցկացվող արտաքին ու ներքին քաղաքականության շնորհիվ՝ ընթանում են ժողովրդավարական գործընթացներ, դինամիկ կերպով զարգանում է տնտեսությունը, բարենպաստ պայմաններ են ստեղծվել գործարարության զարգացման համար:
“KarabakhİNFO.com”