Հայերեն

Նովրուզ Մամեդով. «Զորավարժությունը սադրանք էր Ադրբեջանի նկատմամբ»

19.11.2014 | 18:31

novruz-mammadov«Վերջին 22 տարիների ընթացքում Ադրբեջանը մեծ հաջողությունների է հասել Արևմուտքի հետ համագործակցության հարցում: Մենք ցանկանում ենք ավելի խորացնել այդ համագործակցությունը: Այս գործում շատ կարևոր է ՈԿԿ-ների մասնակցությունը»:
Բաքվում ընթացող «ՈԿԿ-ների նվաճումները և համագործակցության հեռանկարները» թեմայով միջազգային խորհրդաժողովում այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի փոխղեկավար Նովրուզ Մամեդովը, տեղեկացնում է APA- գործակալությունը:
«Երկբևեռ աշխարհի փլուզումից հետո Արևմուտքը աշխարհաքաղաքական մոտեցում ցուցաբերեց բոլոր գործընթացների նկատմամբ, սեփական շահերը առաջնահերթություն դարձան, ինչի արդյունքում աշխարհում ստեղծվեց նման լարված իրավիճակ: Ադրբեջանի նկատմամբ ձեռնարկված քայլերի մասին կարելի է խոսել օրերով:
Օրինակ, հինգ օր առաջ Ադրբեջանի օկուպացված տարածքներում անցկացվեցին զորավարժություններ: Հիշեցնեմ, որ մեկ ամիս առաջ Ռուսաստանը զորավարժություններ անցկացրեց ուկրաինական սահմանից 150 կմ հեռավորության վրա: Արևմուտքում տագնապալից հայտարարություններ հնչեցին այդ վարժանքների նպատակների հետ կապված: Իսկ ինչու՞ նման վերաբերմունք չի ցուցադրվում օկուպացված ադրբեջանական տարածքներում անցկացված զորավարժությունների նկատմամբ: Ադրբեջանը 1994 թվականից արգելել է թռիչքները այդ տարածքների վրա, սակայն այդ մասին ոչ ոք չի հիշատակում:
Ինչու՞ միջազգային ՈԿԿ-ները չեն խոսում այդ մասին: Նույնիսկ հիմա տեղի ունեցած իրադարձությունը արևմտյան ԶԼՄ-ներում ներկայացվում է աղավաղված տեսքով: Նման գործընթացները աշխարհում տիրող լարված իրավիճակի հիմնական պատճառն են: Ինչու՞ անջատողական ռեժիմը կամ Հայաստանը պետք է զորավարժություններ անցկացնեն Ադրբեջանի տարածքում: Մենք Արևմուտքից արդարացի դիրքորոշում ենք պահանջում Լեռնային Ղարաբաղի հարցում: Ինչու՞Մինսկի խմբի համանախագահները չեն կարողանում հաջողության հասնել: Որովհետև նրանք նույնպես անտեսում են միջազգային իրավունքը: Նրանք երբեք չեն հիշատակում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված 4 բանաձևերի մասին:
Օկուպացվել են Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղ մարզը և նրան հարակից 7 շրջանները, 100 հազարավոր մարդիկ զրկվել են իրենց հիմնական իրավունքներից: Ինչու՞ միջազգային ՕԿԿ-ները չեն խոսում այս մասին: Նայեք հետխորհրդային տարածքում ստեղծված երկրներին: Նրանք բոլորը ցանկանում էին ինտեգրվել Արևմուտքին: Սակայն հիմա այդ երկրները ասում են, որ Արևմուտքից ջերմ հարաբերություն չեն տեսնում»:
Նովրուզ Մամեդովը հիշեցրել է, որ Հայաստանը մինչև վերջին պահը Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու ցանկություն էր հայտնում: Սակայն վերջին օրը Հայաստանի նախագահը հայտարարեց այլ միության անդամակցելու մասին:
«Ուկրաինայում Յանուկովիչը մի քիչ ժամանակ խնդրեց, և արդյունքում ի՞նչ տեղի ունեցավ: Աշխարհում արդարության բացակայության պայմաններում չի կարելի խոսել միջազգային իրավունքի մասին: Նման հարցերը շատ են անհանգստացնում Ադրբեջանին:
Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի գործելաոճը չփոխվի, գուցե մե՞նք փորձենք սեփական ուժերով լուծել այդ հարցը: Դա մեր իրավունքն է: Զորավարժությունը սադրանք էր Ադրբեջանի նկատմամբ: Հայաստանի զինված ուժերի ուղղաթիռը մի քանի անգամ պտույտ է կատարել մեր դիրքերի վրա: Մեր զինվորները նույնիսկ հասցրել են այն նկարահանել»:

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

 

19.11.2014 18:31

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*