Հայերեն

Նովրուզ Մամեդով . «Հարավային Կովկասի բոլոր նշանակալից իրադարձությունները տեղի են ունենում Ադրբեջանի մասնակցությամբ և նախաձեռնությամբ»

19.05.2014 | 15:08

1400497744_1378105886_novruz_memmedov«Ադրբեջանն անկախ 

արտաքինքաղաքականություն 

է վարումորի հիմնականնպատակն 

է ծառայել մեր ժողովրդին»:

 

Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի փոխղեկավար, արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը:

«Ժամանակակից Ադրբեջանը՝ լավ մտացված ներքին և արտաքին քաղաքականության շնորհիվ, վերածվել է ուժեղ պետության, տարածաշրջանի իսկական առաջատարի:

 

Հարավային Կովկասի բոլոր նշանակալից իրադարձությունները տեղի են ունենում Ադրբեջանի մասնակցությամբ և նախաձեռնությամբ», – ասել է նա:

Նովրուզ Մամեդովի խոսքով, կան ուժեր, որոնց ձեռնտու չեն Ադրբեջանի ամուր դիրքերն ու անկախ քաղաքականությունը:

 

«Մենք գտնվում ենք Հայաստանի հետ հակամարտային իրավիճակում, որը մենակ ուղղակի չի կարող մրցել Ադրբեջանի հետ: Ուրեմն ի՞նչ պետք է անել: Պետք է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ սեփական շահերը կյանքի կոչելու համար»:

 

Նովրուզ Մամեդովը նշել է, որ այսօր Ադրբեջանում տիրող կայունությունն ու անվտանգությունը ձեռնտու չէ որոշ ուժերին:

 

«Ոմանց դա դուր չի գալիս: Տեսեք, թե աշխարհում ինչ է կատարվում: Դրանցից դժվար չէ հետևություններ անել», – ասել է նա:

 

«Սուդանում, Մալիում, Լիվիայում, Եգիպտոսում, Իրաքում, Սիրիայում, Աֆղանստանում, հիմա էլ՝ Ուկրաինայում … Աշխարհի գերտերություններն Ասիայում և Աֆրիկայում անում են այն, ինչ ուզում են, զորքեր են մտցնում այդ երկրներ:

 

Իսկ որոշ դեպքերում՝ օրինակ հայ-ադրբեջանական հակամարտության դեպքում, բավարարվում են խորհուրդներով», – եզրափակել է նախագահի աշխատակազմի փոխղեկավարը:

 

 

 

“KarabakhİNFO.com”

 

19.05.2014 15:08

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*