Հայերեն

Նովրուզ Մամեդով. «Նալբանդյանը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը»

29.05.2013 | 11:50

1369813674_nerհարցազրույցը՝ Ադրբեջանի նախագահիաշխատակազմի արտաքին կապերի բաժնիղեկավար Նովրուզ Մամեդովի հետ:

– Նախօրեինհայկական լրատվամիջոցներըվկայակոչելով իրենց սեփական աղբյուրներիհաղորդել ենոր Հայաստանիարտգործնախարար Էդվարդ Նալբանդյանըհայտնել է Հայաստանիպատրաստակամությունը՝ ստորագրելղարաբաղյան  հակամարտությանկարգավորման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբիկողմից առաջարկված վեց հիմնարար սկզբունքները, «եթե համանախագահներըհամոզեն Ադրբեջանին անել նույնը»: Ին՞չ կարող եք ասել այդ մասին:

– Այս առումով դեռ դժվար է  կոնկրետ կարծիք հայտնել, բայց համենայն դեպս, ինձ թվում է, որ դա հայկական կողմի հերթական հնարքներից մեկն է, որին նա   ձգտում է մշտապես: Մի քանի օրից հետո, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների միջեւ կկայանա հանդիպում: Դուք ինքներդ դատեք, թե ին՞չ կարող է կանգնել նման հայտարարությունների հետեւում, որը արվում է նախատեսված հանդիպումից մի քանի օր առաջ: Բացի այդ, ես ուզում եմ հարցնել, թե խոսքը կոնկրետ ո՞ր սկզբունքների մասին է: Որո՞նքն է կոնկրետ այդ վեց սկզբունքները, որոնք այնքան կարեւոր են Նալբանդյանի համար: Նա այն մասին հիմնավորապես լռում է: Ի վերջո,գործում է համանախագահների ինստիտուտ: Նրանք մասնակցում են բանակցային գործընթացին եւ անցկացնում են մտքերի փոխանակություն:

Եթե հայերը ունեն որեւէ կոնկրետ դիրքորոշում, ապա շատ ավելի լավ կլիներ, եթե նրանք այդ մասին  հայտնեին  բանակցություններից հետո:

Այժմ հայերի հիմնական նպատակն է՝ ապատեղեկատվության միջոցով մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը և միջազգային կազմակերպություններին, եւ այդպիսով հասնել նրան, որպեսզի Հայաստանը մասին ստեղծվի այնպիսի տպավորություն, իբր նա հանդիսանում է կառուցողական կողմ:

Նրանք անընդհատ օգտվում  են նման մեթոդից: Կարծում եմ, որ հենց այդ պատճառով էլ նախարարների հանդիպման նախօրեին հնչեց հայտարարություն, որ հայկական կողմը իբր պատրաստ է ընդունել վեց հիմնական սկզբունքները, եւ իբր հակամարտությունը կարող է լուծվել, եթե համանախագահներին հաջողվի համոզել ադրբեջանական կողմին:

Եվս մեկ անգամ ուզում եմ հարցնել, թե որոն՞ք են այդ սկզբունքները: Միգուցէ հայերը ցանկանում են, որ մենք փակելով մեր աչքերը շարունակվող ագրեսիայի՝ Լեռնային Ղարաբաղի անկախության հարցում զիջումների գնանք, կամ Լաչինն ու Քելբեջարը վերածել միջանցքի՝ մյուս  շրջանները թողնելով օկուպացիայի տակ: Կամ  միգուցե մենք պետք է թույլ տանք հայերին, որպեսզի մեզ հետ համագործակցություն հաստատելով՝ բարգավաճի իրենց երկիրն ու ժողովուրդը, այն դեպքում, երբ ավելի քան 1 մլն ադրբեջանցիները՝ բռնի տեղահանված անձինք ապրում են տարագրության մեջ: Կամ միգուցե նման պայմաններում, մենք պետք է աջակցենք այն գաղափարին, որպեզի Թուրքիայի հետ բացվի սահմանը և Ռուսաստանի հետ վերականգնվի երկաթուղային հաղորդակցությունը:

Կրկնում եմ, հայ քաղաքական գործիչների համար դա  համարվում է նորմալ պահվածք, որոնք անընդհատ գնալով խորամանկության՝ փորձում են ապացուցել, որ ադրբեջանական կողմի ոչ կառուցողական դիրքորոշման հետեւանքով՝ մոտ 20 տարի է, որ բանակցությունները շարունակվում են: Սակայն ողջ աշխարհին հայտնի է, որ Ադրբեջանի տարածքները օկուպացված են եւ ավելի քան 20 տարի է, որ գտնվում են Հայաստանի զինված ուժերի հսկողության տակ:

Բացի այդ, Լեռնային Ղարաբաղի օկուպացման հետ մեկ տեղ՝ Հայաստանը իբր չունենալով տարածքային պահանջներ նրա շուրջ գտնվող յոթ շրջանների նկատմամբ՝ փաստորեն ավելի քան 20 տարի է, այդ շրաջանները պահում է օկուպացիայի տակ:

Հայ ժողովրդի ողբերգությունը նրանում է, որ նա երկու հարյուր տարի շարունակ գտնվում է իր ավանտյուրիստ ղեկավարության հավակնության եւ պատրանքի գերության մեջ: Բայց Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ նման մեթոդներով նա չի կարող երկար  գոյություն ունենալ: Կգա մի օր, երբ հայ ժողովուրդը կպահանջի իր ղեկավարությունից, որպեսզի նրանք վերջ տան այդ խարդավանքին:

– 
Ինչպե՞ս եք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեություննամբողջությամբ:

– Չնայած այն հանգամանքին, որ մենք ոչ ամբողջությամբ  ենք   գոհ համանախագահների գործունեությունից, մեզ դեռ չի հաջողվել գտնել մեկ այլ, ավելի հարմար ձեւաչափ: Բացի այդ, իհարկե, մենք ուզում ենք, որ միջնորդները, որոնք ներկայացնում են երեք խոշոր տերությունների, ճիշտ վերլուծեն աշխարհում տեղի ունեցող գործընթացները եւ զբաղացնեն արդար դիրքորոշում: Միջազգային իրավունքը, կանոնները եւ սկզբունքները ընդունեն որպես հիմք՝ իրենց առաքելության համար: Նման դեպքում, հնարավոր կլինի արագորեն հասնել հակամարտության լուծմանը: Բայց, ցավոք, ինչպես բանակցային գործընթացի շրջանակներում ընթացող տարբեր հանդիպումներ ժամանակ, այնպես էլ նրանցից հետո ձեւաւորվում է այնպիսի տպավորություն, որ համանախագահները մոռացել են միջազգային իրավունքի սկզբունքների մասին:

– Ին՞չ եք կարծում, Հայաստանում անցկացված նախագահական ընտրություններից հետո՝ արդյոք հնարավոր է խոսել պաշտոնական Երեւանի դիրքորոշման մեջ  որոշ փոփոխությունների մասին՝ կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ:

– Միջազգային հանրությունը մի տարօրինակ դիրքորոշում է բռնել՝ կապված Հայաստանի հետ, որը արտացոլում է շարունակական աջակցություն այդ երկրի նկատմամբ: Ինչ վերաբերում է Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին, ապա այդ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ցուցակներ, համաձայն որոնց՝ 2,5 միլիոն ընտրողներից քվեարկությանը մասնակցել են ընդամենը 1.5 միլիոն մարդ: Ոչ ոք, այդ թվում ոչ միջազգային կազմակերպությունները, ոչ ամերիկյան, կամ եվրոպական հասարակական կազմակերպությունները ուշադրություն չդարձրեցին  դրա վրա:  Եթե նման դեպքը տեղի ունենար Ադրբեջանում, ապա նրանք անմիջապես դա կդարձնեին  իսկական միջադեպ: Ահա, թե ինչպիսին է վերաբերմունքը: Ավելին, որոշ միջազգային դիտորդների կողմից հնչեցին հայտարարություն, որ ընտրությունները անցել են ժողովրդավարական միջավայրում: Մինչդեռ, այդ հայտարարությունների կեղծ լինելն ապացուցում է առնվազն այն փաստը, որ նախագահի թեկնածուներից մեկի՝ Պարույր Հայրիկյանի դեմ կատարվեց մահափորձ, բայց նրանք այդ մասին լռեցին:

Հնարավոր է, որ հենց նման վերաբերմունքն է, որ պատճառ է դառնում, որպեզի բանակցային գործընթացում Հայաստանը դրսևորի ապակառուցողական դիրքորոշում:

Իհարկե, եթե այժմ  ընտրություններից հետո, նրանք խելքով մտածեն եւ պատշաճ ձեւով վերլուծեն բանակցային գործընթացի ներկա վիճակը, ապա կարող են գիտակցել, որ Ադրբեջանը, անկախ նրանից, թե երկրում ընտրություններն անցկացվում են, թե ոչ՝ պատրաստ է վճռական քայլեր ձեռնարկել հակամարտության խաղաղ ճանապարհով լուծման ուղղությամբ:

Բայց հայկական կողմը չի ցանկանում դա անել: Օգտվելով իր խնամատարների աջակցությունից, նա ձգտում է տապալել խաղաղ գործընթացը, որի մասին վկայում է նաեւ Հայաստանի առաջնորդների ոչ բարձր մտավոր ներուժը: Հենց սա է նրանց հիմնական թերությունը: Նրանք կարծես թե չեն գիտակցում, որ մեր ժողովուրդներն ամեն դեպքում ստիպված են ապրելու այս տարածաշրջանում, որպես հարեւաններ: Իսկ անարդարության համար վաղ թե ուշ ստիպված կլինեն պատասխանել: Դա անխուսափելի է:

– Միջազգային կազմակերպությունների մեծ մասը հայտարարում են, որ ղարաբաղյան  հակամարտության խնդիրում ստատուս – քվոն անընդունելի է: Նման հայտարարությունով հանդես է եկել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին: Նմանատիպ հայտարարությունները հնչում են շատ հաճախ …

– Ցավալի է, որ բոլորը սահմանափակվում են միայն հայտարարություններով: Ավելին, հայկական կողմը իր պահվածքով, ինչպես նաեւ ձեր կողմից վերը նշված Նալբանդյանի պահվածքով, ձգտում է հակամարտության ձգձգման ու ստատուս քվոյի պահպանմանը: Այս բոլորը  ցույց է տալիս, որ մի կողմից  Հայաստանը չի ցանկանում հաշվի առնել համանախագահ երկների ղեկավարների դիրքորոշումն ու պահանջները, իսկ մյուս կողմից, նախագահները հանդուրժում են Հայաստանի անտարբեր վերաբերմունքը եւ չեն դրս.որում որեւէ դիրքորոշում:

– Ռուսաստանը դադարեցրեց իր տարածքով անցնող Բաքու – Նովոռոսիյսկ խողովակաշարի միջոցով ադրբեջանական նավթի տարանցման մասին Ադրբեջանի հետ կնքված պայմանագիրը: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

– Այդ մասին շատ է գրվել մամուլում եւ իմ կարծիքով,  մեծ անհրաժեշտություն  կա  մեր լրատվամիջոցների զարգացման համար: Մեր լրագրողները լավ կլիներ սովորեն, թե ինչպես պետք է վերլուծել նման գործընթացները եւ անել օբյեկտիվ դատողություններ: Ինչ վերաբերում է այդ հարցին, ես ուզում եմ ասել, որ դա հանդիսանում է ոչ մեծ խնդիր: Դա չի ազդելու մեր երկկողմ հարաբերությունների վրա:

Հավանաբար, տնտեսական եւ առեւտրային տեսանկյունից, տվյալ պահին նավթի փոխադրումը երկու կողմերի համար էլ պարզապես ձեռնատու չէ: Բացի աւդ, այդ հարցը որոշ ժամանակ քննարկվել է բանակցությունների ընթացքում: Եւ որոշումը ընդունվել է ոչ միանգամից:

Ինչպես գիտեք, նավթը կարտահանվի այդ խողովակի միջոցով մինչև այս տարվա վերջը: Եվ մենք նորմալ ենք ընդունում  ռուսական կողմի որոշումը:

– Եվ վերջին հարցը: Ին՞չ կարող եք ասել, Իրանում Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալման մասին, այդ թվում Ադրբեջանի Գիտությունների Ազգային ակադեմիայի  Նիզամիի անվան գրականության ինստիտուտի գիտաշխատող Խալիդա Խալիդի մասին:

– Ցավոք, նման միջադեպերը չեն նպաստում երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը հանդիսանում է հարեւան երկրների հետ սերտ համագործակցության մեջ, բարեկամական եւ բարիդրացիական հարաբերություններում նվիրվածություն դրսեւորելը:

Իրանի հետ երկկողմ հարաբերություններում նույնպես այդ սկզբունքները հանդիսանում են մեր քաղաքականության հիմքը: Այդ հարաբերությունների հիմքը դրվել է դեռ Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիեւի կողմից, եւ այդ քաղաքականությունն այսօր մեձ հաջողությամբ շարունակվում է նախագահ Իլհամ Ալիեւի կողմից:

Ամեն ինչ պետք է շարունակվի նույն հունով՝ այլընտրանք չկա: Բայց, ցավոք, կան որոշ ուժեր, որոնք շահագրգռված չեն նշված ուղղությամբ հարաբերությունների զարգացմանը: Հետեւաբար, նրանք որոշակի քայլեր են ձեռնարկում, որպեզի ապակայունացնեն հարաբերությունները երկու երկրների միջեւ:

Ոչ հեռու անցյալում, իրանական կողմի համառ  հրավերից հետո, Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար, Ռամիզ Մեհդիևը  այցելեց Իրան: Այդ հանդիպումներին ես նույնպես մասնակցեցի: Երկկողմ հարաբերությունների զարգացումը, ընդլայնումը եւ ամրապնդումը եղավ այդ հանդիպումների հիմնական արդյունքը: Իս՞կ ինչպիսի նպատակներ են հետապնդում այն քալերը, որոնք ձեռնարկվել են հանդիպումներից հետո:

Մենք, իհարկե, որոշ դեպքերում գիտենք դրանց պատճառները, սակայն ուզում եմ նշել, որ ինքնին՝ նույնիսկ նման քայլերի սոսկ առկայությունը հանդիսանում է անցանկալի փաստ:

Այդ առումով ադրբեջանական կողմը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը: Մենք պահանջում ենք լիարժեք տեղեկատվություն ու պարզաբանումներ: Կարծում եմ, որ այդ միջադեպը կլուծվի, բայց ցավալին այն է, որ դա տեղի է ունեցել:

news.az

29.05.2013 11:50

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*