Հայերեն

Նովրուզ Մամեդով. «Նախագահի այցը Թուրքիա կարևոր և պատմական էր»

17.01.2015 | 16:46

publika.az1412495202teleqraf.com1412489455novruz

 

 

Նախագահ Իլհամ Ալիևի Թուրքիա կատարած այցը կարևոր և պատմական էր: Այն կարևոր դեր կխաղա ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարաբերություններում:

 

 
Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի փոխղեկավար, միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը:
«Այս հանդիպումը դարձավ 2015 թվականին տարածաշրջանի զարգացման սկիզբը: Նման գնահատական են տալիս արևմտյան ԶԼՄ-ները:

 
Այցի շրջանակներում քննարկվել է հարաբերությունների զարգացումը մինչև 2020 թվականը և հետո: Չկա համագործակցության այնպիսի ոլորտ, որը քննարկված չլինի: Հատուկ ուշադրություն է հատկացվել էներգետիկ, տնտեսական, զբոսաշրջային, ենթակառուցվածքային նախագծերի իրականացման, մշակույթի, պաշտպանական արդյունաբերության ոլորտներում համագործակցության հարցերին:

 
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ այսօր աշխարհում դժվար է գտնել երկու այլ երկրների, որոնք իրար այնքան մոտ լինեն, որքան Թուրքիան և Ադրբեջանը: Դա պայմանավորված է նրանով, որ համընկնում են երկու պետությունների, նախագահների և ժողովուրդների շահերը»:

 

 

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

17.01.2015 16:46

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*