Հայերեն

Շատ կարևոր է զարգացնել Փարիզում սկսված երկխոսությունը. Ուորլիք

10.11.2014 | 10:52

uorlikՀայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները նպաստում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, և դրանք պետք է շարունակվեն: Այդ մասին АПА-ին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «ԱՄՆ-ի անունից ասեմ, որ մենք ակնկալում ենք, որ նախագահների հանդիպումները պարբերական կլինեն: Նրանց հանդիպումները նպաստում են հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մենք նաև կհանդիպենք հակամարտող կողմերի ԱԳՆ ղեկավարների հետ ԵԱՀԿ անդամ երկրների՝ Բազելում կայանալիք հանդիպման ընթացքում և շարունակելու ենք հանդիպումները նման մակարդակով: Շատ կարևոր է զարգացնել երկխոսությունը, որը տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Փարիզում»,- նշել է Ուորլիքը:

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

 

10.11.2014 10:52

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*