«Շատ տխուր է, որ Լեռնային Ղարաբաղի ղարաբաղյան հակամարտությունը մնում է չկարգավորված»:
Այս մասին ադրբեջանցի լրագրողների հետ հանդիպմանը ասել է Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարար Պաատա Զաքարիաշվիլին:
«Ադրբեջանի և Հայաստանի նախագահների փարիզյան հանդիպումը հույս է ներշնչում մեզ, որ այդ խնդրի կարգավորման ուղղությամբ դրական տեղաշարժ կարձանագրվի: Դա լավ նշան է: Հավատում եմ, որ անցկացված հանդիպումները կտան դրական արդյունք»:
“KarabakhİNFO.com”