Հայերեն

«Ոչնչացվել է 6 հայ զինծառայող»

05.02.2015 | 17:25

aaac

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է հայկական կողմի տեղեկատվությունն այն մասին, թե իբր «պատժիչ գործողություններ» են իրականացվել ադրբեջանցի զինծառայողների նկատմամբ:

 

 

 
Այս մասին տեղեկացնում է ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
«Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը՝ ադրբեջանական 2 դիրքի և 1 մարդատար ավտոմեքենայի ոչնչացման մասին, սուտ է և ապատեղեկատվական բնույթ է կրում», – ասված է հայտարարության մեջ:

 
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նշում է, որ հայկական կողմը ապատեղեկատվություն է տարածում այն պարզ պատճառով, որ չի կարողանում հաջողությամբ պատասխանել վերջին ժամանակներում կրած ծանր մարդկային և տեխնիկական կորուստներին, այդ թվում՝ հունվարի 29-ին հայկական անօդաչու թռչող սարքի ոչնչացմանը: Նրանց հիմնական նպատակը հայ ժողովրդին մոլորեցնելն է:

 
Բացի այդ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է շփման գծի Գազախի ուղղությամբ 6 հայ զինծառայողի ոչնչացման մասին:

 
«Այսօր (հունվարի 31-ին) ժամը 15:00-ին հաջողությամբ կանխվել է հայկական կողմի հերթական սադրանքը Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանի Գազախի հատվածում:

 

 

Ադրբեջանցի զինվորների զգոնության և ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ոչնչացվել է հակառակորդի 6 զինծառայող, որոնք փորձում էին անցում բացել ականապատ տարածքում», – ասված է հայտարարության մեջ:

 
ԱՀ ՊՆ-ն հաղորդում է նաև ադրբեջանական կողմի 1 զոհի մասին:
«Ցավոք, հունվարի 31-ին ժամը 12:55-ին շփման գծի մեկ այլ ուղղությամբ՝ Խոջավենդի շրջանի տարածքում, Հայաստանի զինված ուժերի կողմից հրադադարի խախտման հետևանքով Շեհիդ է դարձել մարտական հենակետում հերթապահող շարքային Էշգին Ալլահվերդիևը»:

 
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ ադրբեջանական բանակը շարունակում է վերահսկել իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով:

 

 

 

 

05.02.2015 17:25

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*