Ուկրաինայի ԱԳՆ ուկրաինացի լրագրողներին կոչ է անում՝ հարգել գերատեսչությունների հանձնարարկանները և հարգանքով վերաբերել ադրբեջանական տարածքից Լեռնային Ղարաբաղ մուտքի կանոններին:
Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ մամլո քարտուղար Եվգենի Պրեբիյնիսը՝ ՝ «1+1» ալիքի կողմից «15 հանրապետությունների» մասին հեռարձակման վերաբերյալ Ուկրաինայիում Ադրբեջանի դեսպանատան նոտայի հետ կապված Ուկրինֆորմի մեկնաբանության մեջ:
«Մենքբ իհարկե ադրբեանական կողմին կտեղեկացնենք այն մասին, որ մեր կայքում կա հանձնարարկան, որտեղ պարզ գրված է, որ խոսքը գնացող տարածաշրջաններ այցելելու համար (խմբ. ծրագրում) հարկավոր է ադրբեջանական համապատասխան մարմինների համաձայնությունը»,- ասել է Պերեբիյնիսը:
Նա նշել է, որ լրագրողների կողմից խախտվել են Ադրբեջանի Հանրապետության կանոնները, ինչպես նաև անտեսվել են նաև Ուկրաինայի ԱԳՆ հանձնարարկանները:
«Դա մասնավոր ալիք է, մենք իհարկե չենք կարող որևէ հրահանգ տալ մասնավոր ալիքներին: Սակայն ցանկացած դեպքոմ մենք լրագրողներին կոչ ենք անում հետևել այդ նորմերին: Համապատասխանբար, մենք մեկ անգամ ևս ալիքի ղեկավարությանը կհասցնենք մեր դիրքորոշումը»,- հավելել է ԱԳՆ նրկայացուցիչը:
“KarabakhİNFO.com”