Հայերեն

Ուկրաինայի դեսպան. «Բաքուն և Կիևը չեն հաշտվի իրենց հողերի անեքսիայի հետ»

23.01.2015 | 11:58

88fc84ea52df965cdf2a46c7697da8e8

Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն համոզված է, որ ոչ Բաքուն, ոչ էլ Կիևը չեն հաշտվի իրենց հողերի անեքսիայի հետ:

 

 

 

«Երկու երկրներն էլ ագրեսիայի են ենթարկվել այլ երկրների կողմից: Ղարաբաղյան հակամարտության մասին տեղյակ է ամբողջ աշխարհը: Այսօր մենք պատերազմական վիճակի մեջ ենք գտնվում Ռուսաստանի հետ: Այս բացասական փորձը, ցավոք, միավորում է մեզ, ասել է դեսպանը:

 

 
«Վստահ եմ, որ Ադրբեջանի հետ մեր համագործակցությունը լավ հեռանկարներ ունի: Մենք դատապարտված ենք համագործակցության, քանի որ ոչ Ադրբեջանի իշխանությունները, ոչ էլ ժողովուրդը կհաշտվեն տարածքների անեքսիայի հետ: Տարածքների անեքսիայի հետ չի հաշտվի նաև Ուկրաինան», – ընդգծել է դիվանագետը:

 

 

 

Նա նշել է, որ ստեղծված իրավիճակում Բաքուն և Կիևը քննարկում են միջազգային կազմակերպությունների շրջանակներում ջանքերի միավորման հարցը:

 

 

 

 

 

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

23.01.2015 11:58

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*