Հայերեն

Ուկրաինայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. Բորդյուժա

27.12.2014 | 14:57

b13dfa0b40c0eb4634cf89e1afea1f47Ուկրաինայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները կարող են կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:

 
Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ «Վեստի 24» հեռուստաալիքի հետ զրույցում։

 
«Հակամարտությունների խաղաղ կարգավորումն այսօր այլընտրանք չունի, և սա վերաբերում է ոչ միայն Ուկրաինային, այլև Լեռնային Ղարաբաղին», – ասել է Բորդյուժան։

 
Ըստ նրա՝ ՀԱՊԿ ղեկավարության դիրքորոշումն այն է, որ Ուկրաինայում ծագած հիմնախնդրի ռազմական լուծում չի կարող լինել։

 
«Հարկավոր է խաղաղ համաձայնագիր, Ուկրաինայում առկա խնդիրների լուծման քաղաքական ձևեր։ Ես կողմ եմ, որ հակամարտությունները միայն քաղաքական խաղաղ ճանապարհով լուծվեն», – ընդգծել է Նիկոլայ Բորդյուժան։

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

 

27.12.2014 14:57

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*