Այս պահին Շիրակի մարզի դատախազության դիմաց ընթանում է բողոքի ակցիա:
Նշենք, որ երեկ հազարավոր գյումրեցիներ ռուսական ռազմաբազայի տարածքում 22 ժամ հատկացրեցին Հայաստանի դատախազությանը, որոշելով սպասել մինչև Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների՝ այսօր նախատեսված հուղարկավորության ավարտը: Ցուցարարների պահանջն է, որ ընտանիքի անդամների սպանդի համար մեղադրվող՝ 102-րդ ռազմաբազայի ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին հանձնեն Հայաստանի արդարադատության համակարգին:
“KarabakhİNFO.com”