Հայերեն

Պաշտոնական Բաքուն բողոքի նոտա է ուղերցելու Ռուսաստանին

15.01.2015 | 18:13

xin-binasi

Ադրբեջանն իր դժգոհություն կհայտնի Ռուսաստանին և Հինգերորդ ալիքի ղեկավարությանը՝ եթերում հակաադրբեջանական հաղորդում ներկայացնելու հետ կապված, որտեղ խեղաթյուրվել է Հունվարի 20-ի ողբերգության և հայ-ադրբեջանական հակամարտության էությունը:

 
Այդ մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով ռուսական Հինգերորդ ալիքում ներկայացված հակաադրբեջանական սյուժեն:

 
Նրա խոսքով, օբյեկտիվությունից հեռու և հայկական կեղծիքի խրախուսմանն ուղղված հաղորդման մեջ բացարձակապես ոչինչ չի ասվում՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներում և Հայաստանում ադրբեջանցիների հանդեպ իրագործված արյունոտ հաշվեհարդարի մասին, այն մասին, որ ավելի քան 1 մլն ադրբեջանցիներ դարձել են փախստականներ ու բռնի տեղահանվածներ:

 
Թեև հաղորդման մեջ սյուժե է ցուցադրվել Խոջալուի ողբերգության մասին, սակայն նրա հեղինակը և հեռուստաալիքի ղեկավարությունը իրենց մեջ համարձակություն չեն գտել հայտարարել այն մասին, որ դա իրագործվել է հայերի կողմից ադրբեջանական քաղաքի խաղաղ բնակիչների հանդեպ, նշել է նա:

 
ԱԳՆ մամլո ծառայությունը ընդգծել է, որ Հունվարի 20-ի ողբերգությունը՝ փլուզման եզրին կանգնած Խորհրդային Միությունը պահպանելու համար՝ խորհրդային վարչակարգի կողմից իրագործված հանցագործություն է ադրբեջանական ժողովրդի հանդեպ:

 
Հաջիևը հայտնել է, որ հաղորդման հեղինակը ապօրինի, առանց ադրբեջանական կողմի համաձայնության այցելել է Ադրբեջանի օկուպացված տարածքներ՝ դրանով հանդերձ խախտելով երկրի պետական սահմանի մասին օրենքը:

 
«Հեռուստաալիքի խմբագրությունը և լրագրողը այդ ոչ օբյեկտիվ հաղորդումը պատրաստելու ժամանակ պետք է իմանային՝ ավելի քան 1 մլն ադրբեջանցի փախստականների ու բռնի տեղահանվածների զգացումները չհարգելու, ադրբեջանական ժողովրդի հանդեպ ագրեսիայի և օկուպացիայի, էթնիկական մաքրազտման փաստերի խրախուսման համար բարոյական պատասխանատվության մասին»,- ասել է նա:

 
Նրա խոսքով, Ռուսաստանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունները՝ Հինգերորդ հեռուստաալիքի ղեկավարությանն ու այդ երկրի համապատասխան կառույցներին կհայտնեն ադրբեջանական կողմի վրդովմունքը:

 

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

15.01.2015 18:13

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*