Հայերեն

Պաշտպանության նախարարը Կասպից ծովում հետևել է զորավարժությունների ընթացքին

14.11.2014 | 14:00

2b9be8c54da351efa5b0ecb0ac4d5d65Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և նախարարության ղեկավարությունը՝ Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից հաստատված պլանի համաձայն՝ նոյմբերի 13-ին մեկնարկած խոշորամասշտաբ համատեղ զորավարժություններին հետևելու համար այցելել են ռազմածովային ուժեր:
Ինչպես հայտնում է Պնախարարության կայքը, ռազմածովային ուժերի հրամանատարի պաշտոնակատար, առաջին կարգի կապիտան Շահին Մամեդովը դիմավորելով նախարարության ղեկավարությաը՝ զեկուցել է զորավարժությունների սցենարով ծրագրված զորավարժությունների փուլերի և կատարված աշխատանքների մասին:

 
Պաշտպանության նախարարը հանդիպել է զորավարժություններին մասնակցող նավերի անձնակազմերի հետ, հետաքրքրվել է կատարված աշխատանքների մակարդակով, զննել է ռազմանավերը, տեխնիկան ու սպառազինությունը, մասնավորապես հետևել է զորավարժությունների սցենարով նախատեսված խնդիրների կատարմանը:

 
Ելույթ ունենալով անձնակազմի առջև, պաշտպանության նախարարը հաղողություններ է մաղթել մասնակիցներին:
Այնուհետև նավերը կատարել են բաց ծով դուրս գալու առաջադրանքները:

 
Զորավարժություններին մասնակցել են ՌԺՈւ-ի ողջ կազմը, ՌՕՈւ-ի և ՀՕՊ-ի ստորաբաժանումները, ինչպես նաև ԱԻՆ-ի ու Պետական Սահմանապահ ծառայության նավերը:
Զորավարժությունները կշարունակվեն երեք փուլով, մինչև նոյեմբերի 17-ը:

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

14.11.2014 14:00

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*