Հայերեն

Պատանդ պահվող երկու ադրբեջանցիներին ազատելու հետ կապված Թուրքիայի Իգդիր քաղաքում արշավ է կազմակերպվում

20.01.2015 | 10:30

e891e770576b59ddd82f7048c38b2aa7

Ադրբեջանցի պատանդների՝ Շահբազ Գուլիևի ու Դիլգամ Ասկերովի ազատելու հետ կապված թուրքական Իգդիր քաղաքում՝ ստորագրահավաք է կազմակերպվել, հայտնում է Anadolu գործակալությունը:

 
Մի խումբ մարդիկ հավաքվել են Զուբեյդա խանում բուլվարում՝ խաղաղության հուշահամալիրի առջև, պահանջելով ազատել՝ Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի Քելբեջարի շրջանում պատանդ վերցված Ադրբեջանի քաղաքացիներին, որոնք այցելել են իրենց հարազատների գերեզմանները:

 
Իգդիրում Ադրբեջանի մշակույթի տան կողմից կազմակերպված արշավի մասնակիցները կրել են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները: Մշակույթի տան ղեկավար Սերդար Ունսալը իր հայտարարության մեջ հայտնել է, որ երկու ադրբեջանցիները երեք ամիս է գտնվում են բանտարկության մեջ:

 
Նրա խոսքով, Հայաստանը խաղաղություն չի ուզում, իսկ Ադրբեջանի երկու քաղաքացիների պատանդ վերցնելը դրա վառ ապացույցն է:

 

 

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

20.01.2015 10:30

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*