Հայերեն

Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյան. Մաքսակետի տեղադրումն էլ Ցեղասպանությունն է

27.09.2014 | 15:38

10714783_1531363300411375_1139752685_nԵվրասիական տնտեսական միությանը միանալու համար Հայաստանը պետք է վերաբանակցի Ռուսաստանի հետ, քանի որ սանկցիաների մեջ գտնվող երկրի հետ պայմանագիր ստորագրելը կնշանակի «ընկերովի մահ»: Այսօր` սեպտեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հույս հայտնեց, որ այդ պայմանագիրը երբեք չի ստորագրվի: Այս մասին հաղորտում է KarabakhİNFO.com-ը:
«Մեր պաշտոնյաներն ասում են, որ Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսակետ չի տեղադրվելու, բայց զարգացումն այլ բան է ցույց տալիս: Ես ասում եմ` սկզբում մաքսակետ, հետո սահման, հետո ռուսական զորքեր: Դա կբերի Ցեղասպանության: Սա լավ առիթ է, որ մենք վերանայենք մեր կարծիքը եւ մեր գործընկերներին ասենք, որ պետք է վերանայել, մենք դեմ ենք դրան: Եթե նման պայման դրվի, ապա մենք էլ պետք է առաջարկենք, որ Ռուսաստանի եւ Ղրիմի միջեւ էլ մաքսակետ տեղադրվի:

 

Այս պահին կա հնարավորություն` վերաբանակցելու: Մեկ տարի առաջ մենք նորմալ Ռուսաստանի հետ էինք բանակցում, այսօր Ռուսաստանը սանկցիաների տակ է, միայնակ է մնացել:
Մենք ուզում ենք ընկերովի մահվան գնալ, բայց իրականում պետք է ընկերովի հարսանիքի գնալ»,- ասաց պատգամավորը:

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

27.09.2014 15:38

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*