Հայերեն

Ջիվան Գասպարյանը և Հոսեյն Ալիզադեն ելույթ են ունեցել Եվրոպայի խոշորագույն արվեստի կենտրոնում. Financial Times-ի անդրադարձը

01.10.2012 | 16:50

1349092297_jivan_gasparian_2«Դուդուկ բառը Ջիվան Գասպարյանի անվան հոմանիշն է դարձել, որը դուդուկ է նվագել Ստալինի ու Քենեդու համար, նվագել է Սթինգի ու Լայոնել Ռիչիի հետ, և այժմ՝ երբ 80-ն անց է՝ Լոնդոնի Barbican-ում է նվագում»,– գրում է Financial Times-ը՝ անդրադառնալով Ջիվան Գասպարյանի և իրանցի անվանի երաժիշտ Հոսեյն Ալիզադեի՝ Barbican-ում՝ Եվրոպայի խոշորագույն արվեստի կենտրոնում սեպտեմբերի 28-ին տեղ
ի ունեցած համատեղ ելույթին:


«10 տարի առաջ Գասպարյանը նշանակալից ելույթ ունեցավ Թեհրանում՝ իրանցի դասական երաժիշտ Հոսեյն Ալիզադեի հետ: Barbican-ի համար հաջողություն էր իր հարկի տակ ընդունել երկրորդ նման ելույթը», – գրում է FT-ն:
«Հենց ներս մտնելով՝ Ալիզադեն հոտընկայս ծափողջյունի արժանացավ լսարանի իրանական կեսի կողմից: Այնուհետև Ալիզադեն իր կարպետի վրա էր՝ իր սեթարով…»։

Որոշակի ժամանակ անց Ալիզադեն բեմ է հրավիրել Գասպարյանին, որին ծափահարել են արդեն իր հայրենակիցները, նշում է աղբյուրը: Նա դուդուկահարների կվարտետի հետ է եղել, որոնց շարքում է նաև իր թոռ Ջիվանը: Սկզբում Գասպարյան ավագը մելամաղձոտ մեղեդիներ է նվագել, սակայն հընթացս կատարումը վեր է ածվել պարայինի: Գասպարյան կրտսերը անհավանական արագ հատվածներ է կատարել: Աղբյուրը նշում է, որ մերթընդմերթ կվարտետը 1930-ականների էստրադային երգիչների պես հոգոց է հանել: Իսկ ընդհանուր կատարումը երբեմն «աշխարհամասերով հեռու է եղել եվրոպական երաժշտությունից»:

Համերգը սկսելուց միայն 2 ժամ անց են հայ և իրանցի երաժիշտները սկսել միասին հանդես գալ: Նշվում է, որ Գասպարյան ավագը ոչ միայն դուդուկ է նվագել, այլև «դուդուկաձայն երգել է»՝ մի հայկական ժողովրդական գործ, որին ծափահարել սկսել են առաջին իսկ նոտայից:

Լուրեր Հայաստանից – Թերթ.am  01.10.12

01.10.2012 16:50

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*