Հայերեն

Ջիվան Գասպարյան. “ժողովուրդները պետք է սիրեն միմյանց, այլ ոչ թե սպանեն”

10.08.2012 | 14:26

1350552432_100400013528Ջիվան Գասպարյան.

“ժողովուրդները պետք

է սիրեն միմյանց, այլ ոչ թե սպանեն”

 

Դեպի խաղաղություն տանող ճանապարհը միշտ ավելի դժվար եւ ավելի երկար է, քան դեպի պատերազմ տանող ճանապարհը:

Սակայն, դեպի խաղաղություն տանող ճանապարհն անհրաժեշտ է հաղթահարել, որպեսզի հետո պատերազմ ապրած ժողովուրդները ստիպված չլինեն կրկին զգալ դրա բոլոր ցավերը: Եվ այստեղ ամենամեծ պատասխանատվությունն ընկնում է նրանց վրա, ովքեր ունեն հարգանք, եւ ում կարելի է անվանել ազգի պարծանքը եւ խիղճը: Անկասկած, նման մարդկանց շարքին է դասվում նաեւ լեգենդար երաժիշտ Ջիվան Գասպարյանը: Ուրախալի է, որ այս հայտնի երաժիշտը իր հետքն է թողել նաեւ որպես մի մարդու, ով իմաստուն խոսքերով նպաստել է հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ վստահության վերականգնմանը, կատարելով իր քայլը դեպի խաղաղություն եւ կոչ անելով մեր ժողովուրդներին՝ հետեւել իրեն այս երկար, բայց անհրաժեշտ ճանապարհում: BBC-ի թղթակցին տված իր հարցազրույցում` մաեստրոն հիշել է այն մասին, թե ինչպես է ինքը ելույթ ունեցել ադրբեջանական բեմի հանրահայտ վարպետների հետ: «Ես հանդես եմ եկել նաեւ մյուս ադրբեջանցի երաժիշտների հետ: Երբ եղել եմ Բաքվում, նվագել եմ Բյուլ-Բյուլի (ժողովրդական եւ օպերային երգիչ, ադրբեջանական ազգային երաժշտական թատրոնի հիմնադիրներից մեկը), Խան Շուշինսկու (մուղամների կատարող`Իսֆանդիյար Ջավանշիրով), Սեիդ Ռուստամովի (ժողովրդական գործիքների նվագախմբի դիրիժոր, Ադրբեջանի Կոմպոզիտորների միության նախագահ), Շովքեթ Ալեքպերովի (հայտնի երգչուհի, մուղամների կատարող), եւ շատ ուրիշների հետ», – ասել է Ջ. Գասպարյանը: Հայտնի հայ երաժշտի կողմից հանրահայտ ադրբեջանցի կատարողների անունների հիշատակումն ինքնին խոսում է այն մասին, որ նրանց հետ ելույթ ունենալը Ջ.Գասպարյանն իր կենսագրության կարեւոր փաստերից է համարում: Սա մեսիջ է հայ եւ ադրբեջանցի այսօրվա երիտասարդ սերունդներին, որոնք եւ պետք է գնան միմյանց ընդառաջ տանող ճանապարհով: Եւ ալեհեր ծերունու իմաստուն խոսքերը կարեւոր եւ անհրաժեշտ օգնություն են այդ ճանապարհը հաղթահարելու գործում: «Մենք շատ լավ ընկերներ էինք: Հիմա են տեղի ունենում տարբեր տեսակի անդուր բաներ: Այդ բոլորը քաղաքականություն է… Մարդկանց վնաս է քաղաքականությունը: Դրանք սպանում են ժողովրդին: Չի կարելի: Արվեստագետները չպետք է կապված լինեն

դրա հետ: Եւ, ընդհանրապես, ժողովուրդները պետք է սիրեն միմյանց, այլ ոչ թե սպանեն», – ասել է Ջ.Գասպարյանը: Հանրահայտ երաժշտի՝ ողջ Կովկասում հարգված մարդու այս խոսքերին դժվար է ինչ-որ բան ավելացնել: Պետք է պարզապես շնորհակալություն հայտնել նրան` քաջության եւ այն օգնության համար, որն նա ցուցաբերել է հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների մերձեցման գործին` իր իմաստուն խոսքերով: Նման խոսքեր շատ պետք է լինեն: Միայն այսպես, խոսքերով մեր ժողովուրդները նորովի կբացահայտեն իրար համար միմյանց եւ կանցնեն դեպի խաղաղություն տանող՝ այդ համատեղ ճանապարհը:

 

10.08.2012 14:26

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*