Ադրբեջանի ՊՆ հաղորդմամբ՝ հոկտեմբերի 16-ին Կասպյան նավատորմիղի ռուսաստանյան 2 հրթիռային նավ՝ «Դաղստանը» և «Գրադ Սվիժայսկը» պաշտոնական այցով կլինեն Բաքվում։ այցելության շրջանակներում Ռուսաստանի նավատորմի անձնակազմը կհանդիպի Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատարության հետ, ինչես նաև կծանոթանա Ադրբեջանի ռազմածովային բարձրագույն դպրոցի ուսումնական ծրագրերին։ Հայտնի է նաև, որ ռուսաստանյան անձնակազմը կծանոթանա մայրաքաղաքին, տեսարժան վայրերին, իսկ հետո ֆուտբոլային հանդիպում կունենան Ռուսաստանի և Ադրբեջանի նավաստիները։
Այցելությունը եզրափակվելու է հոկտեմբերի 19-ին։
“KarabakhİNFO.com”