Հայերեն

Ռիչարդ Մորնինգսթար. Ղարաբաղյան հակամարտության լավագույն լուծումը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ուղիղ երկխոսությունն է

20.12.2013 | 05:05

1387545416_bezymyannyyՂարաբաղյան հակամարտության լավագույն լուծումը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ուղիղ երկխոսության շարունակությունն է եւ հակամարտության վերջնական լուծման վերաբերյալ կոնկրետ առաջարկությունների ու մոտեցումների քննարկումը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը՝ լրագրողների հետ զրույցում, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Դեսպանը նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի նդամ կշարունակի միջնորդական ջանքերը ու աջակցությունը կողմերին՝ հակամարտությունը կարգավորելու:

«Նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը լավ փաստ է: Բոլոր նախանշանները մեզ հիմք են տալիս խոսելու, որ այդ հանդիպումը բավականին լավն էր ու կառուցողական»,-ասել է դեսպանը:

 «Ազատություն»

20.12.2013 05:05

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*