Հայերեն

Ռոբերտ Քոչարյանը քննադատել է « Քաղաքական իրավիճակը չիկարգավորվելու»

23.01.2015 | 17:07

d5cf53918b25a64d4a32bea1aab1bcdd

Անցած տարի հարցազրույցներից մեկում կանխատեսել էիք, թե երկիրը մտնում է բացասական սպասումների շրջան: Այդ սպասումներից որոշները, ցավոք, իրականություն են դարձել:

 

 

 

 

 

Բացի այդ, ընդամենը մի քանի օր առաջ «Moody’s» գործակալությունը իջեցրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը և փոխել կանխատեսումը՝ գնահատելով այն որպես «նեգատիվ»: Ինչպե՞ս եք այսօր գնահատում Հայաստանի տնտեսական վիճակը մոտ ապագայում: Այս մասին տեղեկացնում է KarabakhİNFO.com էլէկտրոնային ամսագիրը հենվելվ APA գործակալությանը:

 

 

 
Ցավոք, որևէ հուսադրող բան ասել չեմ կարող: Եթե տնտեսական քաղաքականութունն անփոփոխ մնա, ապա բոլորովին անհասկանալի է, թե ինչի հաշվին պետք է բարելավվի իրավիճակը, կամ ինչը կարող է դառնալ տնտեսության աճի և դրա արդյունավետության բարձրացման շարժիչը: «Moody’s» գործակալության կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշի նվազեցումը էլ ավելի կթանկացնի մեզ համար արտաքին փոխառությունները, առավել ևս՝ մեծ արտաքին պարտքի պարագայում: Միջնաժամկետ ապագայում ԵՏՄ տնտեսությունը լինելու է ռեցեսիայի մեջ, այնպես որ շատ դժվար է լինելու այնտեղ որևէ նշանակալի դերակատարում ստանձնել: Խիստ արժեզրկված ռուբլին լրջորեն կփոխի Ռուսաստանի հետ առևտրի կառուցվածքը՝ ոչ հօգուտ մեր ապրանքների:

 

 

 

Ռուսաստանից լուրջ ներդրումների հավանականությունը ցածր է. պատժամիջոցների պատճառով իրենք իսկ խնդիր ունեն արևմտյան վարկերի վերաֆինանսավորման հետ: Արևմտյան ընկերությունների համար ԵՏՄ-ին անդամակցելու պատճառով մենք առանձնապես գրավիչ չենք: Պարզ չէ, թե ինչ է կատարվելու մեր և Իրանի միջև առևտրի ծավալների հետ: Գունավոր մետաղների համաշխարհային գներն, ըստ կանխատեսումների, չեն աճելու, այլ՝ թերևս հակառակը: ՀՀ բանկերի համար նորմատիվների վերջերս կիրառված խստացումը կբերի փոխառվող գումարների թանկացման, իսկ դա նշանակում է, որ բիզնեսի վարկավորումն էլ կթանկանա: Իսկ շինարարության մասին՝ այսպիսի մակրոտնտեսության, բնակչության արտահոսքի և անկումային տրամադրությունների պարագայում՝ չենք կարող նույնիսկ երազել: Տնտեսության մենաշնորհացումը ահագնանում է, ներդրումների ծավալները կայուն կերպով նվազում են, ներդրումային ակտիվությունը դեգրադացվում է:

 

 

 

 

Քաղաքական մենաշնորհի պահպանման պարագայում ներքաղաքական իրավիճակը չի առողջանա: Առանց արմատական փոփոխությունների չափազանց դժվար կլինի լուծել այս բազմաթիվ խնդիրները: Բացի ճառերից այն մասին, թե ամեն ինչ լավ է կամ ամեն ինչ լավ կլինի, պաշտոնյաներից որևէ ծրագրային խոսք չենք լսում: Ակներև է, որ իշխանությունների և հասարակության՝ երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ գնահատականը տրամագծորեն տարբեր է, և ուրեմն կամ իշխանությունը, կամ հասարակությունը չի կարողանում համարժեք ընկալել իրականությունը: Գուցե իշխանությունները իրոք կարծում են, որ ամեն ինչ կարգին է, կամ էլ իրենք իրենց համոզել են, թե որևէ բան հնարավոր չէ փոխել: Երկու դեպքերն էլ լավատեսության տեղ չեն թողնում:

 

 

 

 
Ինքնաբերաբար հարց է ծագում. ի՞նչ է պետք անել իշխանություններին` տնտեսական այս ծանր իրավիճակից դուրս գալու համար:
Առաջին հերթին՝ ընդունել հիմնարար խնդիրների գոյությունը և անկեղծ երկխոսության տրամադրվել հասարակության ու բիզնեսի հետ՝ երկրում ստեղծված իրավիճակի և ճգնաժամից դուրս գալու ուղիների մասին: Իշխանության բոլոր գործողությունների հաջողության կարևորագույն պայմանը վստահությունն է, որն այսօր գործնականում բացակայում է:

 

 

 

 

Երկրին անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, բայց խոսքը հաստատ սահմանադրական ռեֆորմների մասին չէ: Չէի ուզենա հերթով թվարկել բոլոր ակնհայտ ու անհրաժեշտ քայլերը:

 

 

 

 

Հայաստանում և կոնկրետ՝ կառավարությունում, իմ կարծիքով, քիչ չեն այն մարդիկ, որոնք առնվազն հասկանում են, թե ինչ է պետք անել առաջին հերթին: Հաջողության հասնելու ճանապարհին ամենամեծ խոչընդոտը կլինի քաղաքական էլիտայի տնտեսական շահերի բախումը երկրի երկարատև շահերի հետ:

 

 

 

 

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

23.01.2015 17:07

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*