Հայերեն

Ռուսական Արզամաս քաղաքի հայերը վախով են սպասում շաբաթ օրվան

14.12.2013 | 15:38

1387021007_bezymyannyyՌուսական Արզամաս քաղաքի հայերը վախով են սպասում շաբաթ օրվան, երբ նշվելու է սպանված Ալեքսանդր Սլակաեւի մահվան 9-րդ օրը: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Նիջեգորոդյան մարզի հայերի միության նախագահ Տիգրան Շահնազարյանը:

Նրա խոսքով՝ ներկայումս քաղաքում հանգիստ է, սակայն չի բացառվում, որ շաբաթ՝ դեկտեմբերի 14-ին, Արզամասում կրկին հուզումներ տեղի ունենան: «Չի բացառվում, որ դեկտեմբերի 14-ին, քաղաքում կրկին կսկսեն ավերել հայկական օբյեկտները»,-ասաց նա՝ հավելելով, որ իրավապահ մարմինները համապատասխան միջոցառումներ են ձեռնարկում՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար:

 

Արզամասում ձերբակալել են հայերի գույքը ոչնչացրած չորս ջարդարարների

Ռուսաստանի Արզամաս քաղաքի հայերը վախենում են սքինհեդների ու նեոնացիստների հաշվեհարդարից

Արզամասում սպանության չորրորդ կասկածյալի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Լրատվամիջոցներ. Ապստամբած Արզամաս քաղաքում ապրող հայերի 80 տոկոսը մտադիր է լքել քաղաքը

 

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Արզամասում եւս մեկ բունտ է հասունանում: Ամենամեծ «ժողովրդական հավաքը» նախատեսված է դեկտեմբերի 14-ին: Սոցիալական ցանցերում արդեն ավելի քան 12 հազար մարդ պատրաստակամությունն է հայտնել դուրս գալ հրապարակ եւ պատասխաններ պահանջել իշխանություններից ու ոստիկանությունից՝ Սլակաեւի սպանության հետաքննության ընթացքի մասին:

 

14.12.2013 15:38

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*