Գյումրիում հարյուրավոր քաղաքացիների մասնակցությամբ այսօր՝ հունվարի 14-ին, ժամը 15:00-ին մեկնարկեց գյումրեցին ընտանիքի 6 անդամներին սպանելու մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով մեծ ավտոերթը: Ավտոերթին մասնակցելու համար Երեւանից Գյումրի են գնացել մեծ թվով քաղաքացիական ակտիվիստներ, այդ թվում՝ Հիմնադիր խորհրդարանից:
«Էդ ստահակին, որին հովանավոր կանգնեց ռազմաբազան, պահանջում ենք հանձնել հայկական կողմին: Ինքը պետք է իր պատիժը կրի այստեղ, մենք պետք նրա դատաստանը տեսնենք:
Իրենց ճանապարհին ավտոերթի մասնակիցները խանութներից մեկի առջեւ դրված ռուսական դրոշը հանեցին ու գցեցին գետնին:
“KarabakhİNFO.com”