Հայերեն

Ռուսաստանը Բաքվում ցուցադրում է գերժամանակակից Ալիգատոր ուղղաթիռները

15.09.2014 | 14:33

alliqatorՌուսական «Ռոսօբորոնէքսպորտը» Բաքվում ընթացող ADEX-2014 ցուցահանդեսում ներկայացրել է աշխարհում նմանը չունեցող «Ալիգատոր» տեսակի ուղղաթիռներ։ Այս մասին հայտնել է այդ ընկերության ղեկավարի խորհրդական Էսեն Տոպոևը։

 
Նա ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով ներկա էր ցուցահանդեսին, ներկայացվել է ուղղաթիռը։ «Ամփոփելով՝ նա (Ալիևը – խմբ․) գոհունակություն է հայտնել և իր ենթականերին հանձնարարել քննարկել «Ալիգատորի» հարցը (ձեռք բերելու – խմբ․)», – ասել է Տոպոևը։

 
Հիշեցնենք, որ նույն Տոպոևը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ ստորագրված պայմանագրերով Ռուսաստանը շարունակելու է զենքի և զինամթերքի մատակարարումն Ադրբեջանին մինչև 2017 թվականը։

 

“KarabakhİNFO.com”

 

 

15.09.2014 14:33

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*