Հայերեն

«Սաբինա Ֆրեյզեր. «Ռուսաստանի համար Գյումրիին հանդիսանում է Թուրքիայի դեմ մի ֆորպոստ »

10.06.2014 | 15:12

1402398624_sabinaKarabakhİNFO.com -ը  հղում անելով 1in.ам-ին, հրապարակում է, Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի նախկին ղեկավար, Ղարաբաղյան հակամարտության և Կովկասի հարցերով փորձագետ, ամերիկյան Atlantic Council հետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող Սաբինա Ֆրեյզերը:

– Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու  Ադրբեջանի նախագահ  Իլհամ Ալիևը վերջերս հանդիպեցին Վիեննայում՝ վերսկսելու համար ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի  ակտիվ փուլը: Այս հանդիպմանը հաջորդեց դեկտեմբերի 5-6-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու հակամարտող կողմերի ԱԳ նախարարների հանդիպումը Կիևում: Համանախագահներն այս օրերին այցելեցին  տարածաշրջան:  Եռանախագահների հանդիպումից հետո Դուք այս մի քանի տարիների ընթացքում պնդում էիք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացը փակուղում է, այնինչ ներկայումս մենք որոշակի ակտիվություն ենք նկատում այդ խմբի գործողություններում՝ պայմանավորված ԱՄՆ ջանքերով: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են բանակցություններն ակտիվացել հենց հիմա, և սա կարելի՞ է արդյոք որակել որպես նոր գործընթացի մեկնարկ:

 

– Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններից, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահի փոփոխությունից հետո մենք ականատես ենք դառնում  բանակցային գործընթացի վերաակտիվացման:  Նոյեմբերին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպումը  նշանակալի էր, քանի որ սա նրանց դեմ առ դեմ առաջին հանդիպումն էր 2012թ. հունվարին  ՌԴ նախկին նախագահ Մեդվեդևի նախագահությամբ Սոչիում կայացած հանդիպումից հետո: 2012թ. հանդիպումը կարելի է որակել որպես 2008թ.-ից  ՌԴ-ի միջնորդությամբ անցկացված հանդիպումների շարքում վերջինը: 2008-2012թթ. ՌԴ-ն ստանձնել էր  Մադրիդյան սկզբունքների շուրջ միջնորդական առաքելության ղեկավարությունը, բայց այն կասեցրեց իր աշխատանքը Կազանի տապալումից հետո,  Ռուսաստանում սկսվեցին ներքին քննարկումներ, երկրի նախագահությունն անցավ Պուտինին, միևնույն ժամանակ Հարավային Կովկասում սկսվեց ընտրական փուլը:

 

Այժմ, թվում է, բանակցությունները վերադարձել են իրենց նախկին ավանդական  ձևաչափին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ստանձնել են ղեկավարությունը, հանդիպում են հակամարտող կողմերի ԱԳ նախարարների հետ և պատրաստում բարձր մակարդակով հանդիպումներ՝ հակամարտող կողմերի նախագահների քննարկումների համար: Պարզ չէ՝ ներկայումս համանախագահներն օգտագործո՞ւմ են մադրիդյան սկզբունքները, թե՞ ավելի շատ ժամանակ է ծախսվում  վստահության ձևավորման մեխանիզմների շուրջ համաձայնություն ձեռք բերելու ուղղությամբ, ինչպես, օրինակ,  կանխարգելման մեխանիզմների ներդրումն է:

 

Պատճառը, որ մենք նոր ակտիվություն ենք տեսնում, ամերիկյան նոր համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքն է, ով բարձր դիվանագիտական  աստիճանի ունի, քան նախկին համանախագահները, և զբաղվում է այս աշխատանքով ողջ օրը: Միևնույն ժամանակ նա շատ լավ է կիրառում համացանցը, ինչպես Twitter-ն է, որը պատուհան է բացում նախկինում ոչ թափանցիկ այս գործընթացում: Մենք առաջիկայում ականատես կլինենք շատ ավելի մեծ  ակտիվության, եթե ԵԱՀԿ-ն սկսի ղեկավարել Շվեյցարիան, որը վարելու է Հարավային Կովկասի փաթեթը 2014 և 2015թթ.:  Միևնույն ժամանակ նրանք շատ կարևոր փորձառություն ունեն տարածաշրջանում՝ որպես միջնորդ  հայ-թուրքական և ռուս-վրացական բանակցություններում:

 

– Ռուսաստանն ուժեղացնում է իր միասնական ՀՕՊ համակարգը  Հայաստանի հետ հետխորհրդային վեց երկրների հետ ռազմական համաձայնագրի շրջանակում:  Դեկտեմբերի սկզբին ՌԴ ղեկավարն այցելեց Հայաստան, բանակցություններ վարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, բայց  իր պետական այցը ՀՀ սկսեց  Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայից: Վերջին շրջանում Հայաստանում ռուսական ռազմաբազան մեծ թափով ընդլայնվում է: Ինչի՞ կհանգեցնի ռուսական խորը ռազմական էքսպանսիան Հայաստանում: Սրանում որոշակի տարածաշրջանային սպառնալիքներ տեսնո՞ւմ եք:

 

– Երբ Հայաստանը Մոսկվայի ճնշումների ներքո հրաժարվեց ԵՄ-ի հետ  խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը նախաստորագրելու նախաձեռնությունից՝ Եվրասիական և Մաքսային միությանը միանալու համար, պարզ դարձավ, որ Հայաստանը ծառայում և ծառայելու է որպես  Մոսկվայի ֆորպոստ տարածաշրջանում: Նախկինում Ռուսաստանը փորձում էր ավելի մեծ դերակատարություն ունենալ, նաև՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև  հավասարակշռող: Սկսած Ադրբեջանում ռուսական Գաբալայի ՌԼԿ-ի փակումից  և Տրանսանատոլիական գազատարի շինարարությունը արևմտյան գործընկերների հետ սկսելու Բաքվի որոշումից՝ Մոսկվան այլևս չի կարող նույն դերակատարությունն ունենալ Ադրբեջանում, ինչ նախկինում:  Սա անհանգստացնող է, քանի որ տարածաշրջանում ավելի կայուն էր իրավիճակը, երբ Մոսկվան հստակ հետաքրքրություններ ուներ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պաշտպանելու հարցում. Ռուսաստանը որքան ավելի է ռազմապես ընդլայնվում Հայաստանում, այնքան նա դառնում է հակամարտության կողմ՝   համարյա այնպես, ինչպես Վրաստանի պարագայում: Սա կթուլացնի ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքերը, բայց միևնույն ժամանակ ոչինչ չի անի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

 

Հետաքրքրական է, որ Ռուսաստանը նաև Գյումրին է դիտարկում որպես ֆորպոստ Թուրքիայի դեմ:  Ռուս-թուրքական հարաբերությունները ընդհանուր առմամբ վերջին տարիների ընթացքում լավ են եղել, բայց ունեցել են անկայունացման ներուժ, քանի որ այդ երկրներն ունեն շատ  հակաասող հետաքրքրություններ, երբ խոսքը վերաբերում է Սիրիային ու Միջին Արևելքին: Թուրքիան միևնույն ժամանակ առանցքային դերակատարություն ունի՝ որպես գազի և նավթի տարանցիկ գոտի, որը Ռուսաստանը կարող է դիտարկել որպես ուղիղ մրցակցություն իր ածխաջրածնային տարանցիկ ծրագրերի:

Ես չեմ կարծում, որ սա հանգեցնելու է ՆԱՏՕ-ի հետ ուղիղ ռազմական մրցակցության, որի ռեսուրսները  կապված են այլ հակամարտությունների հետ: Բայց պարզ է, որ ՆԱՏՕ-ն հետևում է, թե ինչ է անում ՌԴ-ն տարածաշրջանում, ոչ այնքան Գյումրիում, հետևում է մեծամասշտաբ  Zapad 2013 վարժանքներին:

 

– Հայաստանում Պուտինը նաև նշեց, որ Ռուսաստանը չի հեռանալու Անդրկովկասից: Ի՞նչ էր սա նշանակում:

 

 – «Անդրկովկաս» բառի օգտագործումը Պուտինի կողմից սիմվոլիկ բնույթ է կրում, քանի որ այն ընդգծում է Ռուսաստանի իմպերիալիստական ներկայությունը տարածաշրջանում և Հյուսիսային ու Հարավային Կովկասների անբաժանելիությունը:  Եվրասիական և Մաքսային միության միջոցով Պուտինը նաև վերականգնում է իր «ռազմավարական հետաքրքրությունների ոլորտներ»-ի  գաղափարը, որի համաձայն՝ նա տարածաշրջանում ունենում է  արտոնյալ դերակատարություն՝ պատմականորեն, տնտեսապես, քաղաքականապես և անվտանգության ոլորտներում:

 

Ավելին,  քան Մեդվեդևը, Պուտինը հասկացնում է, որ ցանկանում է, որպեսզի Հարավային Կովկասի երկրները սահմանափակված ինքնիշխանություն ունենան: Սա նա չի հաջողում, օրինակ, Վրաստանում և Ադրբեջանում, բայց ունենում է շատ ավելի մեծ հաջողություն Հայաստանում:

 

Անկեղծորեն, ես հիասթափված եմ, որ Ասոցացման համաձայնագրի շուրջ աշխատանքի կասեցման կառավարության որոշման դեմ չեղավ  հանրային «ետ հրում»:  Ռուսաստանը կսպառնար Հայաստանին՝ պնդելով, որ ռազմական աջակցություն չի ցուցաբերի, կամ տնտեսական ներդրումներ չեն լինի, ինչպես ներկայումս Հայաստանում, եթե Հայաստանը շարունակեր շարժվել դեպի  ԵՄ, բայց մյուս կողմից՝ Ռուսաստանին Հայաստանը պետք է, քանի որ ոչ Վրաստանը, ոչ  Ադրբեջանը թույլ չեն տալիս ՌԴ-ին մեծ դերակատարություն ունենալ տարածաշրջանում, ինչպես թույլ է տալիս Հայաստանը:

 

Իհարկե, Հայաստանն Ուկրաինա չէ, ոչ ակտիվիստները, ոչ ընդդիմության ղեկավարները  չունեն ռեսուրսներ, հնարավորություններ և փորձառություն, ինչպես իրենց Կիևի գործընկերները: Բայց դեռևս  մեծ շոկ է Հայաստանում, երբ նախագահը վերադառնում է Ռուսաստանից՝ ասելով, որ Հայաստանը միանում է Մաքսային միությանը:  Այս ցնցումը կարող էր արդյունավետորեն տեղափոխվել նոր նախաձեռնությունների ոլորտ, որպեսզի Հայաստանի ռազմավարական ուղու շուրջ լուրջ բանավեճեր սկսվեին:

 

“KarabakhİNFO.com”

 

 

 

10.06.2014 15:12

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*