Հայերեն

Սամեդ Սեյիդով. «Սարգսյանը խոստովանել է, որ օկուպացիոն քաղաքականություն է իրականացնում»

03.10.2013 | 14:11

1380794967_dfdԵթե նայեք Հայաստանի պետական խորհրդանշին, ապա նրա վրա կտեսնեք Թուրքիայի տարածքում գտնվող Աղրը-դաղը: Դա վկայում է Թուրքիայի նկատմամբ Հայաստանի տարածքային հավակնությունների մասին: Պատասխանելով ինձ՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ եթե ես փաստեր բերեմ, ապա նա ներողություն կխնդրի ինձնից: Հիմա ես սպասում եմ, թե երբ է նա ներողություն խնդրելու»:

Այս մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանի ելույթը:

Սամեդ Սեյիդովը հիշեցրել է, որ հայերը բազմիցս անգամ բարձրացրել են Ջավախեթիայի հարցը: «Գիտեք, երբ մարդկային տրամաբանությունը չի գործում, մարդիկ անմիջապես անցնում են վիրավորանքների: Իմ հարցին Հայաստանի նախագահը պատասխանեց վիրավորական ձևով՝ ձևացնելով, թե իբր նման բան չկա: Եթե նա փաստարկներ ունենար, ապա դրանք կներկայացներ: Հայաստանի առաջնորդը Եվրամիությունում մեկ անգամ ևս ցուցադրեց իր իսկական դեմքը: Իհարկե, որպես ադրբեջանցի, ինձ համար շատ դժվար է լսել նրա ելույթը, հատկապես նրա վերջին խոսքերը. «ես պատրաստ եմ օկուպացնել ձեր տարածքների 25 և ավելի տոկոսը»:

Նրանք չեն հրաժարվում իրենց վարած օկուպացիոն քաղաքականությունից: Մեղադրում են մեզ, միաժամանակ խոստովանում են, որ օկուպանտ են: Համարում եմ, որ Հայաստանի նախագահի նման ելույթը նշանակում է նրա արտաքին քաղաքականության լիովին ձախողում: Ես միշտ ասել և ասում եմ, որ Հայաստանը՝ որպես պետություն, ապագա չունի»:

03.10.2013 14:11

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*