Հայերեն

Սամվել Գրիգորյան (Բաքվեցի հայ). Ես շատ եմ ուզում ապրել Բաքվում:

15.10.2012 | 14:35

1350293719_imagesՍամվել Գրիգորյան (Բաքվեցի հայ). Ես շատ եմ ուզում ապրել Բաքվում:Ղարաբաղ: Թերեւս, միայն լոկ այս անվանումը զուգորդվում է հայերի ու ադրբեջանցիներ հակամարտության հետ:

Հենց այս անվանումն է վկայում, որ հայերն ու ադրբեջանցիները դարավոր թշնամիներ են: Կարելի կլիներ այս անհեթեթությունն ընդունել որպես «ճշմարտություն», եթե մի կողմ թողենք հասարակ ժողովրդի` ինչպես ադրբեջանցիների, այնպես էլ հայերի կարծիքները: Հասարակ ժողովրդին, անկախ նրանց ազգային պատկանելիությունից, քաղաքականությունը, որն այնքան է կեղտոտվել, վստահություն չի ներշնչում: Կան մարդիկ, ովքեր ուղակի ուզում են ապրել: Սակայն կա տարբերակ. գոյատեւե՞լ, թե՞ ապրել: Մեր խմբագրությանն է դիմել Վանաձորի բնակիչ, ծագումով հայ, նախկին բաքվեցի, 50-ամյա Սամվել Գրիգորյանը, ում նամակը, որն ուղարկվել է karabakhinfo.com հասցով, կարող է որպես օրինակ ծառայել երկու ժողովուրդների հաշտեցման համար: Մենք հրատարակում ենք նրա նամակը` պահպանելով հեղինակային ոճը: «Հարգելի խմբագրություն, ես հոգնել եմ: Հոգնել եմ այն անիմաստ պատերազմից, որը, Ղարաբաղի համար տարած արյունալի մարտերից հետո, տեղափոխվել է

«սառը պատերազմի» փուլ: Դառնությամբ հետեւում եմ, թե ինչպես քաղաքագետները, ԶԼՄ-ները, երկու երկրների քաղաքական գործիչները, հայտարարությունների ճանապարհով փորձում են միմյանց ներկայացնել վատ լույսի ներքո: Որքան արագ մենք մոռացանք մեր վաղ անցյալը: Արդյո՞ք 20-ամյա թշնամությունը կարող է արմատապես ոչնչացնել այն, ինչ մենք ունեինք, այն, որ դարեր շարունակ մենք ապրել ենք բարիդրացիության մեջ: Ես չեմ հավատում եւ երբեք էլ չեմ հավատա դրան: Հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները պատանդ են դարձել արտաքին ուժերի քաղաքական խաղին, որոնք հմտորեն խաղացել են կովկասյան խառնվածքի վրա: Ես չեմ կարող հասկանալ հայերի եւ ադրբեջանցիների «էթնիկական անհամատեղելիություն» ասված տերմինը: Հնարավոր է` դա զայրացկոտության պահին է ասվել, սակայն երկու ժողովուրդների պատմական բնակությունը միասին` այդ գաղափարի թյուր լինելու լավագույն ապացույցն է: Չէ որ մենք ոչ միայն ապրել ենք միասին, մենք ընկերություն ենք արել, ազգականներ դարձել, սովորել միմյանցից այն լավը որ եղել է: Այս առումով, չեմ կարող չհիշել ադրբեջանցի լեգենդար երգչուհի, Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովրդական արտիստուհի Զեյնաբ Խանլարովային: Այն ժամանակ, երբ ես հպարտանում էի նրանով, լինելով Բաքվում, Հայաստանում նրանով հպարտանում էին ոչ պակաս, քան ադրբեջանցիները: Ես ընդամենը 20 տարեկան էի, սակայն ես երջանիկ էի, որ նման հիանալի երգչուհին կարողացել է ջնջել այն էթնիկ պատկանելիությունը, որի մասին այսօր խոսում են որոշ ազգայնականներ` երկու կողմերից էլ:

Ես չեմ կարող չհիշել նաեւ աշխարհի շախմատի չեմպիոն Գարի Կասպարովին, ով դժվարին պայքարում կարողացավ հաղթել Անատոլի Կարպովին: Արդյոք այն ժամանակ ադրբեջանցիները մտածում էին, որ Գարրի Կասպարովը հայ է: Իհարկե, ո’չ: Նա հայ էր, հրեա, ադրբեջանցի: Նա մերն էր: Եվ հետեւաբար ողջ Ադրբեջանը տոնում էր Կասպարովի հաղթանակը… Դա մեր հաղթանակն էր: Ինչո՞ւ եմ ասում մեր հաղթանակը: Ասեմ ձեզ ազնվորեն: Ես սովուրմ էի Բաքվի դպրոցներից մեկի ռուսական բաժնում: 30 ուսանողներից կեսից ավելին ադրբեջանցի չէին: Ինչպե՞ս դրանից հետո ես կարող եմ ասել, որ Ադրբեջանում քարոզչություն էր տարվում հայերի կամ այլ ազգությունների ներկայացուցիչների դեմ: Խիղճս թույլ չի տալիս դրան: Իսկ կա՞ արդյոք ելք այն փակուղուց, որտեղ մենք հայտնվել ենք ղարաբաղյան հակամարտության պատճառով: Երեւի կա: Եւ գիտե՞ք, թե ինչու: Քանի դեռ մենք ունենք ողջամիտ մարդիկ, որոնց միտքը թունավորված չէ կեղծ ազգայնականության թույնով, ինչպես օրինակ Գեորգի Վանյանն է, Զարդուշտ Ալիզադեն, Լուիզա Պողոսյանը, Աշոտ Բլեյանը եւ այլոք, խաղաղ գոյակցության հույսը դեռեւս մնում է: Եթե դուք իմանայիք, թե ինչպես եմ կարոտել Բաքվի՞ն: Ես արդեն 50 տարեկան եմ: Կամ, ընդամենը 50

տարեկան: Նայած` թե որ անկյունից ենք նայում: Ես հեռացա այդ հրաշալի քաղաքից 1989 թվականին: Սակայն մինչ օրս ջերմությամբ հիշում եմ, թե ինչպես դպրոցում ադրբեջանցի ընկերներիս հետ կռվում էինք հարեւան դպրոցի ադրբեջանցիների հետ: Եւ անդրբեջանցի ընկերներս իմ կողմից էին, քանի որ մենք ընկերներ էինք: Այդ ժամանակ մեր մտքով անգամ չէր անցնում տարբերել միմյանց ազգային պատկանելիությամբ: Ես մինչեւ հիմա հիշում եմ այդ հրաշալի քաղաքը` Բաքուն:

Ես հիշում եմ, Արմենիքենդը, Սովետսկին, Զավագզալնին, Չապայեւի փողոցը … հետեւելով ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներին` հասկանում եմ, որ Բաքուն փոխվել է: Նա այսօր ոչնչով չի տարբերվում Եվրոպայի լավագույն քաղաքներից: Սակայն արդյո՞ք դա ինձ խանգարում է ավելի քիչ սիրել նրան, քան ես նրան սիրում էի, երբ երիտսասարդ էի: Երկու կողմերի ռազմատենչ հռետորությունն ավելի է սպանում իմ հույսը: Հույսը, որ մոտ ապագայում մենք կվերադառնանք այն ժամանակներին, երբ Զեյնաբ Խանլարովան ե’ւ հայ էր, ե’ւ ադրբեջանցի: Ես պարզապես ուզում եմ զբոսնել Բաքվում: Գիտեմ, որ այն շատ ավելի գեղեցիկ է դարձել, ավելի լավը: Բայց ո՞րն է իմ մեղքը, որ այդ ողջ գեղեցկությունը ես շուտով չեմ տեսնի: Ես երբեք չեմ ասում երբեք, քանի որ հավատում եմ, որ այս անիմաստ հակամարտությունը վաղ թե ուշ կլուծվի: Հակառակ լուծում ես չեմ տեսնում: Եվ շատ եմ հավատում, որ կրկին կտեսնեմ իմ հարազատ Բաքուն:

Այո’, այն ինձ հարազատ է, որովհետեւ ես ծնվել ու մեծացել եմ այնտեղ: Ես ադրբեջանցի շատ ընկերներ ունեմ Բաքվում: Իմ դասընկերները, որոնք ծանր պահին պատրաստ են ինձ օգնության շտապել, քիչ չեն: Եվ նրանք վստահ են, որ իմ կողմից եւս նույն վերաբերմունքն է: Չնայած նրան, որ երկու կողմերի գաղափարախոսական պատերազմը թափ է ստանում, ես անկեղծորեն հավատում եմ, որ ամեն դեպքում, մենք էթնիկապես համատեղելի ենք: Այն պարզ պատճառով, որ Ղարաբաղի խնդիրը պետք է լուծենք միասին: Եվ եթե մենք գանք ընդհանուր հայտարարի, կնշանակի` հարցը լուծված է: Իսկ եթե ավելի անկեղծ ասեմ՝ ղարաբաղյան հարցի քաղաքական նախադրյալը քիչ է հետաքրքրում ինձ:

Ես ուզում եմ տեսնել հարազատ Բաքուն եւ իմ ընկերներին: Մեր ժողովուրդների միջեւ հարաբերությունների բարելավման համար ավելի ամուր կամուրջ լինել չի կարող: Մեզ պարզապես պետք է միմյանցից ներողություն խնդրենք ամեն ինչի համար: Կապանի, Սումգայիթի, Բաքվի, Խոջալուի, Մարաղայի համար: Մենք պետք է ներենք միմյանց, որպեսզի միասին շարժվենք առաջ: Հասկանում եմ, որ իմ նամակը Ձեր խմբագրությունը կարող է նույնիսկ չհրապարակել: Սակայն ես գոնե մաքուր կլինեմ իմ խղճի առջեւ, որ արել եմ գոնե ինչ – որ բան` հանուն մեր երկու ժողովուրդների միջեւ խաղաղության ու բարեկամության: Հարգանքներով՝ Բաքվի պետական համալսարանի շրջանավարտ Սամվել Գրիգորյան»:

 

 

11 Հոկտեմբեր 2012

 

 

15.10.2012 14:35

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*