Հայերեն

Սմբատ Կարախանյան. «Հայաստանն իր դիրքորոշումը պետք է փորձեր հիմնավորել հստակ ծրագրով ու հաշվարկներով»

24.06.2014 | 17:34

1403616782_10169025_520974234671086_310243786_nՀայաստանի՝ ԵՏՄ անդամակցության հարցը Ռուսաստանը կարգավորել է Ադրբեջանի հետ: Այս մասին ասաց Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Սմբատ Կարախանյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին միանալու գործընթացին և ձգձգումներին:

Այս մասին հաղորտում է “KarabakhİNFO.com” –ը վկայակոչելով 1in.am –ին: Նա նշեց, որ այս գործընթացը պարզ չի եղել, բավականին խնդիրներ են եղել, այդ թվում՝ Ղարաբաղի կարգավիճակի, ապրանքների մաքսային դրույքաչափերի, ՀՀ արտաքին առևտրի հետ կապված խնդիրներ, բայց ՀՀ իշխանությունները բաց թողեցին հստակ ծրագրեր ներկայացնելու իրենց հնարավորությունը, հայտնվեցին անհարմար վիճակում և այսօր ակտիվ դիրքորոշում ունենալու հնարավորությունը կորցրած՝ ստիպված հայտնվել են լսողի ու իրադարձություններին կողքից հետևողի և ոչ ծրագրեր ու դիրքորոշում առաջ քաշողի դերում: Կարախանյանի գնահատմամբ ՝ սա հերթական նստվածքն է տվել Եվրասիական միության հիմնադիր պետությունների շրջանում: Ուստի, նրա խոսքով, ՌԴ-ն ստիպված եղավ այս հարցերի լուծումն իր վրա վերցնել, որպեսզի եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտների հիմնադրման ճանապարհին հիմնադիրների և անդամության թեկնածու երկրների միջև տարաձայնություններ չառաջանան: «Որպեսզի կոնֆլիկտ չստեղծվի Հայաստանի անդամակցության վերաբերյալ՝ պայմանավորված Ղազախստանի դիրքորոշմամբ, որոշեց այս հարցը կարգավորել, ճշտել Ադրբեջանի իշխանությունների հետ և կարողացավ Լավրովի՝ Ադրբեջան կատարած այցով ցանկալի արդյունքի հասնել, այն է՝ եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտների շրջանակում ԼՂ հարցը չի քննարկվելու, այն կարգավորվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով, և Ռուսաստանը դեմ է մաքսակետի տեղակայմանը, թեև այդ հարցն այն հարցն է, որը կարող է բարձրանալ ցանկացած պահի»,- ասաց Սմբատ Կարախանյանը՝ հավելելով, որ ՀՀ իշխանություններն իրենց անգործությամբ Ռուսաստանին թողեցին այդ խնդիրների կարգավորումը, Ռուսաստանը կարգավորեց, և մնացել են միայն մանրուքներ: Կլինեն քննարկումներ՝ կապված անցակետի հետ, բայց Ռուսաստանն առաջարկում է, որ դա մնա այնպես, ինչպես կա: Եթե լինի անցակետ, ապա այն կկրի ձևական բնույթ, հստակ ոչ մի արգելափակող գործառույթներ չեն լինի, թեև ես կարծում եմ, որ ՌԴ դիրքորոշումն անցողիկ է, և եթե լինեն փոփոխություններ, ապա դրանք կլինեն ռուսական դիրքորոշման որոշակի խմբագրումներ»: Ըստ նրա՝ Հայաստանը պաշտոնական մակարդակում իր դիրքորոշումը հայտնել է ԵՏՄ անդամակցության վերաբերյալ, բայց չի ունեցել որևէ ծրագրային մոտեցում, որն այս իրավիճակում ամենաբացասական հանգամանքն է: Նրա խոսքով՝ Հայաստանն իր դիրքորոշումը պետք է փորձեր հիմնավորել հստակ ծրագրով ու հաշվարկներով՝ ապացուցելով, թե ինչու նպատակահարմար չէ ՀՀ-ի ու ԼՂ-ի միջև մաքսակետի տեղակայումը և այլն: Սմբատ Կարախանյանի կարծիքով՝ առաջիկայում ՀՀ-ն կմիանա եվրասիական պրոյեկտներին, քանի որ այդ հարցն արդեն լուծված է և որոշված: « Չեմ կարծում, թե անակնկալներ լինեն»,- ասաց նա:

“KarabakhİNFO.com”

24.06.2014 17:34

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*