Հայերեն

Ստամբուլում տեղի է ունեցել “Իսլամացած հայեր” խորագրով գիտաժողով

05.11.2013 | 05:35

1383645790_658“Հրանտ Դինք” հիմնադրամի նախաձեռնությամբ նոյեմբերի 2-ից 4-ը Ստամբուլում տեղի է ունեցել “Իսլամացած հայեր” խորագրով գիտաժողովը: Գիտաժողովը նպատակ է ունեցել մի կողմից հասկանալ եւ ներկայացնել իսլամացած հայերի ապրած դժվարությունները ու դրանց հետեւանքները, մյուս կողմից` ուսումնասիրել եւ քննարկել այս խնդրի շուրջ առկա լռության շերտերն ու այդ լռության խախտման գործընթացը:

 

Ինչպե՞ս են ապրել իսլամացած հայերը, ինչպե՞ս են հաղթահարել փորձությունները եւ ինչպե՞ս են դրանք անդրադարձել իրենց սերունդների վրա: Ինչպե՞ս են ներկայում տեղի ունեցող քաղաքական զարգացումները եւ լարված իրավիճակը ազդում նրանց կյանքի վրա, ինչպե՞ս կարելի է հասկանալ իսլամացած հայերի լուռ կեցվածքը, ինչու՞ է այդքան երկար ժամանակ պահանջվել, որպեսզի մեզ հասանելի դառնան իսլամացած հայերի պատմությունները եւ ինչո՞ւ է այսօր հետաքրքրությունն աճում կենդանի մնացածների հենց այս հատվածի հանդեպ:

Այս եւ այլ հարցերի անդրադառնալով, գիտաժողովը նպատակ է ունեցել նպաստել 1915թ. եւ դրա հետեւանքների վերաբերյալ պատմական բանավեճերին եւ ազգային ինքնությանը, պատասխանատվության եւ արդարության խնդիրներին: Համաժողովին ավելի մանրամասն կանդրադառնանք մեր երեկոյան թողարկումներում։

05.11.2013 05:35

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*