Հայերեն

Ստատուս-քվոյի փոփոխումը նշանակում է հողերի ազատում

12.11.2014 | 14:17

hgfhghjՆոյեմբերի 7-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահին առընթեր Պետական կառավարման ակադեմիայի կողմից ստեղծված Ղարաբաղի հետազոտման կենտրոնում՝ «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի Ադրբեջանական համայնք» հասարակական միավորման հետ համատեղ ավարտվել են՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար նախատեսված՝ «Հայ-ադրբեջանական հակամարտությունը. պատմական արմատները, լուծման փուլերն ու հեռանկարները» ծրագրով հերթական կարճաժամկետ դասընթացները:
Դասընթացների, որոնք անցկացվել են հոկտեմբերի 22-ից մինչև նոյեմբերի 7-ը, ունկնդիրներն են եղել Ադրբեջանի լեզուների համալսարանի ուսանողները: Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար, պրոֆեսոր Ալի Հասանովը դասընթացների վերջին օրը՝ «Ադրբեջանի պետության դիրքորոշումը հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում» թեմայով դասախոսությամբ ելույթ է ունեցել ուսանողների առջև, տեղեկացնում է ԱզերԹաջին:
Պրոֆեսոր Ալի Հասանովը պատմել է Հայաստանի ագրեսիվ քաղաքականության, հակամարտության կարգավորման գործընթացում նրա ապակառուցողական դիրքորոշման մասին:
Նախագահի աշխատակազմի բաժնի ղեկավարը ասել է. «Հայաստանը ձգտում է առավելագույնս ձգձգել այդ հարցը և անփոփոխ թողնել ստատուս-քվոն: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պետությունների ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ ստատուս-քվոն անընդունելի է , այն պետք է փոփոխվի: Ստատուս-քվոյի փոփոխումը իրականում նշանակում է հողերի ազատում»:

 
Նշելով, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվել է համաշխարհային հանրության կողմից, Ալի Հասանովը ասել է, որ հայ
ադրբեջանական հակամարտությունը պետք է լուծվի մեր երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում:
Պրոֆեսոր Ալի Հասանովը ուսանողների ուշադրությանն է հասցրել այն, որ մենք չպետք է մոռանանք հարձակողական դիվանագիտության՝ առաքելության մասին, որը մեր պետության ղեկավարը դրել է Ադրբեջանի քաղաքացիների, մտավորականության ներկայացուցիչների, հասարակության առջև՝ հասնել Հայաստանի ագրեսոր էության մերկացմանը:

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

12.11.2014 14:17

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*