Հայերեն

Փոխվարչապետ, Փախստականների ու հարկադիր վերաբնակների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանով. «Շուշան ու Լաչինը օկուպացվել են Ռուսաստանի նախկին պաշտպանության նախարարի աջակցությամբ»

28.09.2012 | 15:10

1348826991_ali_hasanov_2Փոխվարչապետ, Փախստականների ու հարկադիր վերաբնակների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանով. «Շուշան ու Լաչինը օկուպացվել են Ռուսաստանի նախկին պաշտպանության նախարարի աջակցությամբ»

Անջատողականները Շուշան ու Լաչինը օկուպացրել են՝ Ռուսաստանի նախկին պաշտպանության նախարար Պավել Գրաչովի օգնությամբ:

Այդ մասին, հայտարարել է՝ փոխվարչապետ, Փախստականների ու հարկադիր վերաբնակների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը: «Շուշայի օկուպացմանը առաջին ջութակի դեր են խաղացել հայ անջատողականները, ընդ որում նշանակություն է ունեցել այն փաստը, որ Պավել Գրաչովը հայացրել է ռուսական 366-րդ գնդի սպայական կազմը,-նշել է նա: Նրա խոսքերով, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Պ. Գրաչովի մայրը հայուհի է. «Մայիսի 8-ին՝ Շուշայի օկուպացման օրը Գրաչովը կատարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարի պարտականությունները, իսկ նույն թվականի մայիսի 17-ին՝ Բորիս Ելցինը նրան նշանակել է ՌԴ պաշտպանության նախարար: 1992 թ. մայիսին անջատողականները օկուպացրել են Շուշան ու Լաչինը՝ Ռուսաստանի նախկին պաշտպանության նախարար Պավել Գրաչովի աջակցությամբ: Այդ ժամանակաընթացքում Գրաչովը օգտագործել է հայրենիքի դավաճանած ադրբեջանցիներին՝ մասնավորապես Ռահիմ Գազիևին»: Ընդգծելով Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դերը, Ա. Հասանովը հույս է հայտնել, որ վերջերս ընտրված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այդ հարցում օբյեկտիվություն կցուցաբերի. «Այսօր Ռուսաստանի համար Հայաստանը ոչ մի նշանակություն չունի: Իսկ Ադրբեջանը Ռուսաստանի համար ռազմավարական տեսակետից ավելի կարևոր է»:

28.09.2012 15:10

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*