Հայերեն

Օֆշորային արտագաղթ

19.12.2013 | 05:08

1387440506_bezymyannyyՎարչապետ Տիգրան

 Սարգսյանի անվանհետ

կապված եւ լրատվամիջոցներում

«օֆշորային սկանդալ» 

անվանումն ստացածպատմությունը

 կարծես թե կամաց

կամացմոռացվում է։ 

Ընդ որումտվյալ դեպքում

«սկանդալ» բառը տեղին չէ։

 Սկանդալն այնկլիներեթե

օրինակորեւէ մեկը գաղտնիլուսանկարեր

 Տիգրան Սարգսյանին`ծաղկավոր 

անդրավարտիքովավստրալական գեյ

ակումբ մտնելիս կամՄայամի– 

բիչում սամբա պարելիսիսկ մերդեպքում

 գործ ունենք կոնկրետ

 քրեականհանցագործության հետ։

 

Բայց իշխանություններն ամեն ինչ անում են, որ այս թեման մոռացության մատնվի։ «Հետք» էլեկտրոնային պարբերականը շարունակում է բացահայտումները, ցույց է տալիս, որ Աշոտ Սուքիասյանը «փողերը լվացել է «Ամերիաբանկի» միջոցով» (որն, ի դեպ, նույնպես գրանցված է օֆշորում` Կիպրոսում), հարց է բարձրացնում, թե ո՞վ է արդեն իսկ բերման ենթարկված Աշոտ Սուքիասյանին ազատ արձակել ու թույլ տվել հեռանալ Հայաստանից, ինչո՞ւ նրա հետ երկու անգամ Կիպրոս մեկնած Նավասարդ Կճոյանն առ այսօր չի հարցաքննվել եւ այլն։ Եվ ի՞նչ։ Ոչ մի արձագանք։

Հեռուստաընկերություններն ու տպագիր մամուլը լռում են` ինչպես պարտիզանը հացաքննության ժամանակ, պետական կառույցները ձայն-ծպտուն չեն հանում, Սերժ Սարգսյանն էլ պինգ-պոնգ է խաղում ու ձեւացնում, թե «խաբարություն չունի», եւ ընդհանրապես` կարեւորն այն է, որ բոլորի մոտ «թղթերով» ամեն ինչ կարգին լինի։

 

1387440865_bezymyannyyՀասկանալի է, որ պետականորեն կազմակերպված այս «քցոցին» ու փողերի լվացման գործն այդպես էլ չի բացահայտվելու, որովհետեւ դրանում չափազանց լուրջ մարդիկ են խառնված` վարչապետ, բարձրաստիճան հոգեւորական, ոստիկանապետ, հայտնի բանկ (որի տնօրենների խորհրդի նախագահը Դիլիջանում հսկայական շինարարություն է սկսել) եւ այլն։ Բայց խնդիրը միայն դա չէ։ Խնդիրն այն է նաեւ, որ Տիգրան Սարգսյանն, ըստ իշխանական վերնախավի «պանյատների», ոչ մի սխալ բան չի արել։ Ի՞նչ է արել մարդը։ «Մոմենտի տակ» քցել է հայտնի գործարարներից մեկին եւ ավարը տեղափոխել արտասահման։ Բոլորն էլ այդպես են անում։ Ռոբերտ Քոչարյանն էլ էր ժամանակին այդպես անում, Սերժ Սարգսյանն էլ, տարբեր տարիների նրանց հետ աշխատած նախարարներն ու առավել աչքաբաց պատգամավորներն էլ։ Կարեւորը` մարդիկ ազգադավ ելույթներ չէին ունենում, Ղարաբաղը չէին ծախում, թշնամու ջրաղացին ջուր չէին լցնում, ընդամենը «դոբրիի մեջ» թալանում էին երկիրն ու բիզնեսներ դնում արտասահմանում` զուգահեռաբար Հայաստանում հայրենասիրական ճառեր արտասանելով։

Վերջերս ավելի ու ավելի հաճախ են խոսում այն մասին, որ այնպիսի տպավորություն է, թե Հայաստանում իշխանություններ չկան, գոյություն չունեն։

Իրականում հենց այդպես էլ կա։ Բարձրաստիճան պաշտոնյաները` նախագահից սկսած, վաղուց արտագաղթել են Հայաստանից։ Նրանք միայն ֆիզիկապես են այստեղ, իսկ ահա նրանց ընտանիքների անդամները վաղուց արդեն տարվա մեծ մասն ապրում են արտասահմանում, նրանց զավակները սովորում են արտասահմանյան համալսարաններում, նրանց բիզնեսներն ու հիմնական կապիտալը վաղուց արտասահմանում են, նրանք հանգստանում, ծնունդ-կնունք անում, բուժվում են բացառապես արտասահմանում, այսինքն` Հայաստանը նրանց համար ընդամենը աշխատատեղ է։

Քանի հնարավոր է` աշխատում են, հենց «գործից հանեցին»` հեռանալու են։ Նույնիսկ իրերը հավաքելու կարիք չի լինի (ամեն ինչ վաղուց տեղափոխված է). ձեռները թափ տալով նստելու են ինքնաթիռ, եւ վերջ։ Ասվածի մեջ չափազանցություն չկա։ Գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն ու օլիգարխները վաղուց արդեն ունեցած-չունեցածի մեծ մասը տեղափոխել են դուրս ու Հայաստանում թողել են այնքան, որ «մանր-մունր ծախսերին» հերիքի։ Տիգրան Սարգսյանի «օֆշորային սկանդալն», ահա, հենց այս տրամաբանության մեջ է տեղավորվում, դրա համար Սերժ Սարգսյանն ըմբռնումով է մոտենում ու երեւի մտքում նաեւ քմծիծաղ է տալիս` «բա հո հարիֆ չի՞, որ ունեցածը Հայաստանում պահի»։ Թե՞ Սաշիկի չափ էլ խելք չունի, որ հրապարակավ պարծենում էր, թե շատ չէ, բայց մի 30 միլիոն դոլար ներդրել է Կալիֆոռնիայում։

Այնպես որ` Տիգրան Սարգսյանի «օֆշորային սկանդալը» իրավական լուծում չունի։ Լուծումը քաղաքական դաշտում է։ Եթե, իհարկե, դեռ հնարավոր է ինչ-որ խնդիր լուծել։

Chi.am

 

19.12.2013 05:08

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*