Հայերեն

Ֆրանսիական պարբերականը ներողություն է խնդրել ադրբեջանական հասարակությունից

11.11.2014 | 12:28

john_heffern_291014Ֆրանսիական «L Equipe» պարբերականի ղեկավարությունը ներողություն է խնդրել ադրբեջանական հասարակությունից՝ ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբը հայկական թիմ ներկայացնելու համար:
Նոյեմբերի 6-ին Ֆրանսիական «L Equipe» պարբերականում հոդված է հրապարկվել, որտեղ ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբը ներկայացվել է, որպես հայկական թիմ:
«L Equipe» պարբերականի գլխավոր խմբագիր Ֆաբրիս Ժուոն խոստովանել է, որ նյութը հանդիսանում է անախորժ սխալ և ներողություն է խնդրել ադրբեջանական հասարակությունից ու «Ղարաբաղ» թիմի երկրպագուներից»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ, հայտնում է «Ինտերֆակս-Ազերբայջանին»:

 
Արտաքին քաղաքական գերատեսչության տեղեկատվության համաձայն, Ֆ. Ժուոն նշել է, որ սխալը վերացվել է:

 

“KarabakhİNFO.com”

 

 

11.11.2014 12:28

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*