«Ինքնակառավարման մի քանի մարմինների նախաձեռնությունները չեն փոխում Ֆրանսիայի դիրքորշումը»:
Այդ մասին էլեկտրոնայի մամլո ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղարը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի մի քանի քաղաքների քաղաքապետերի Լեռնային Ղարաբաղ այցը:
Նա ասել է, որ Ֆրանսիան Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ պետություն և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, լիովին հակված է՝ հակամարտության քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով կարգավորմանն ուղղված որոնումներին.
«Մինսկի խմբի շրջանակներում և բանակցություններին նոր ազգակ հաղորդելու նպատակով Ֆրանսիայի նախագահը, այս տարվա մայիսին Բաքու և Երևան իր այցի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին առաջարկել է՝ այս տարվա աշնանը հանդիպել Փարիզում, որպեսզի քննարկել հակամարտության կարգավորման ուղիները»:
“KarabakhİNFO.com”