Հայերեն

Իրավիճակը կկայունանա, եթե Հայաստանը վերադարձնի ադրբեջանական տարածքները․ Սերգեյ Մարկով

13.01.2015 | 13:37

sergey markov

Պետդումայի նախկին պատգամավոր, ՌԴ քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ՌԴ հանրային պալատի ներկայացուցիչ, քաղաքագետ-տնտեսագետ Սերգեյ Մարկովը: Այս մասին հայտնում է  KarabakhİNFO.com-ը վկայակոչելով 1in.am –ին:

 
-Պարոն Մարկով, հունվարի 2-ից Հայաստանը պաշտոնապես դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ:

 

Մշտապես նշվել է, որ թեպետ ԵՏՄ-ը տնտեսական միություն է, բայց Հայաստանն այս կերպ կամրապնդի իր անվտանգությունը:

 

Մենք արդեն որպես ԵՏՄ անդամ երկիր կարո՞ղ ենք, հայտարարություններից զատ, այլ բան սպասել գոնե ՀԱՊԿ-ից։ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը՝ գնդակոծելով հայկական գյուղերը: Ամանորին էլ սահմանին երկու զոհ և վիրավոր ունեցանք:

 
-Եվրասիական տնտեսական միությունը չունի ռազմական գործառույթ, այսինքն՝ ուղղակի ու փաստացի գործառույթ չունի:

 

 

Բայց միանալով Եվրասիական տնտեսական միությանը՝ Հայաստանն անկասկած հզորացրել է իր և Ռուսաստանի հարաբերությունները: Այդ պատճառով լուրջ ճգնաժամի դեպքում Հայաստանը կփորձի մաքսիմալ կերպով օգտագործել այդ միության հարաբերությունները:

 
Միևնույն ժամանակ մենք տեսնում եք, որ Ռուսաստանը մի քանի ամիս առաջ իրավիճակի սրման ժամանակ՝ խոցված ուղղաթիռի, դրանից առաջ դիվերսիայի ժամանակ արձագանքեց՝ այդկերպ հանդիսանալով և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի անվտանգության երաշխավորը: Դժվար է, բայց հնարավոր:

 
-Փաստորեն կարծում եք, որ իրավիճակը հիմա ճգնաժամային չէ, բայց մենք ամեն օր վատ լուրի ենք սպասում և անընդհատ զոհեր ու վիրավորներ ունենում:

 
-Գիտեք, շատ նրբանկատ հարց է: Կան զոհեր, այո՛, բայց կարևորն այն է, որ հզոր էսկալացիա չկա, և տարբերակը, թե ավելի կսրվի իրավիճակը, հավանական չի համարվում:

 
-Իսկ ի՞նչ պետք է լինի, որ ՀԱՊԿ-ն արձագանքի, և Ռուսաստանն իսկապես դառնա Հայաստանի անվտանգության երաշախավորը:

 
-Իմ կարծիքով, այսօր խոսքը նոր փուլի տեղափոխվելու և կոմպրոմիսի գալու մասին է Ղարաբաղյան հակամարտության մասով:

 
Պետք է գալ այնպիսի կոմպրոմիսի, որի ֆորմատը հետևյալը կլինի՝ Հայաստանը վերադարձնում է Ադրբեջանին Ղարաբաղի շուրջ գտնվող ադրբեջանական տարածքները շրջափակումից դուրս գալու և տնտեսական համագործակցություն սկսելու դիմաց: Ինձ թվում է՝ այսպիսի կոմպրոմիսային տարբերակը մեծ և թեկուզ ժամանակավոր համաձայնություն է, այն հնարավոր է:

 

 

Դրան անցնելու դեպքում իրավիճակը ստաբիլ կլինի: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը թեև ՀԱՊԿ-ի ու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցում է Հայաստանի հետ, այդուհանդերձ հանդիսանում է չեզոք միջնորդ հայ-ադրբեջանական հարաբերություններում:

 

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

13.01.2015 13:37

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*