Հայերեն

Իլհամ Ալիև. «Եթե հայ զինվորը չի ուզում սպանվել, ապա թող Աղդամ չգնա»

09.02.2015 | 16:58

ф

Իլհամ Ալիև. «Եթե հայ զինվորը չի ուզում սպանվել, ապա թող Աղդամ չգնա»

 

քննարկումների ժամանակ Հայաստանի ներկայացուցիչը դիմել է նախագահ Իլհամ Ալիևին՝ ադրբեջանական բանակին մեղադրելով հայկական դիրքերի գնդակոծության և իրավիճակի սրման մեջ:

Ադրբեջանի նախագահը պատասխանել է. «Ընդհանրապես, սա հայկական կողմի մարտավարություն է՝ բոլոր մեղքերը բարդել Ադրբեջանի վրա: Նրանք օկուպացրել են մեր տարածքները, խախտել են միջազգային իրավունքը, իրականացրել են Խոջալուի ցեղասպանությունը, ոչնչացրել են մեր պատմամշակութային հուշարձանները և մեղքը բարդում են մեր վրա: Սակայն գլխավոր հարցն այն է, թե ի՞նչ գործ ունի հայ զինվորն օկուպացված տարածքներում, ի՞նչ է նա կորցրել Աղդամում:

Եթե հայ զինվորը չի ուզում սպանվել, ապա թող Աղդամ չգնա: Թող մնա իր երկրում՝ Երևանում, Գյումրիում: Դուք բավականին տարածք ունեք, մանավանդ, որ Հայաստանում այնքան էլ շատ մարդ չի մնացել: Ուրեմն ի՞նչ եք անում դուք Աղդամում, Ֆիզուլիում»:

 

 

Նախագահը նշել է, որ հենց հայկական կողմն է սրում իրավիճակը:

 

 

«Նախագահ Պուտինը օգոստոսին հանդիպում կազմակերպեց նախագահ Սարգսյանի և իմ միջև: Սեպտեմբերին նման հանդիպում կազմակերպեց պետքարտուղար Քերին: Իսկ հոկտեմբերի վերջերին նախագահ Օլանդը մեզ հրավիրեց Փարիզ, որտեղ շատ կառուցողական հանդիպում տեղի ունեցավ: Այն ժամանակ կողմերը հայտարարեցին, որ տվյալ հանդիպումը մեծ հաջողություն են համարում և ձգտելու են թուլացնել շփման գծում լարվածությունը:

 

 

Իսկ հետո ի՞նչ տեղի ունեցավ: Շուրջ մեկ շաբաթ անց Հայաստանը լայնածավալ զորավարժություններ սկսեց օկուպացված տարածքներում, մասնավորապես, Աղդամում, որին, ըստ հայկական կողմի պնդումների, 47 հազար զինծառայող էր մասնակցում: Նրանք օկուպացված տարածքներում ռազմական մանևրեր էին իրականացնում՝ կիրառելով ծանր տեխնիկա և ավիացիա: Երեք օր մեր բանակը համբերություն ցուցաբերեց և չարձագանքեց նրանց գործողություններին: Սակայն հետո հայկական ՄԻ-24 ուղղաթիռները գրոհեցին ադրբեջանական դիրքերը:

 

 

Մեր զինվորները ստիպված եղան պատասխան միջոցներ ձեռնարկել և խոցվեց 1 հայկական ուղղաթիռ: Հայաստանի համար դա Ադրբեջանին մեղադրելու պատրվակ էր: Այսինքն, նրանք սադրանքներ իրականացրեցին, անարգանք ցուցաբերեցին Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների նկատմամբ, որոնք մեծ ջանքեր էին գործադրել լարվածության թուլացման համար: Նրանք կարծում են, որ կարող են ամեն ինչ անել և անպատիժ մնալ: Նման վարմունքի պատճառն էլ հենց դա է: Հիմա նրանք մեղքը բարդում են մեզ վրա և մեղադրում կրակելու մեջ:

 

 

Հայաստանին իմ մեսիջը հետևյալն է. դադարեցրե’ք օկուպացիան: Այդ նույն պահից կհաստատվի հաշտություն և խաղաղություն: Ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ հայ զինվորը գտնվում է Աղդամում, Ֆիզուլիում»:

 

 

 

09.02.2015 16:58

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*