Հայերեն

Ալի Հասանով. Ադրբեջանը դեմ է հակամարտությունների ռազմական ճանապարհով կարգավորմանը Ադրբեջանը դեմ է հակամարտությունների ռազմական ճանապարհով կարգավորմանը:

13.02.2015 | 14:25

zzaq

 

 

 Մենք հավատում ենք, որ ժամանակակից աշխարհում առկա են հակամարտությունների կարգավորման ավելի էական գործիքներ:

 

 

«Financial Times»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական և քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը:

 

 

Նրա խոսքով, արտաքին քաղաքականության հարցում Ադրբեջանն ունի չեզոք դիրքորոշում՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Սակայն, նախորդ տարի ՄԱԿ-ում Ադրբեջանը դեմ քվեարկեց Ղրիմի՝ Ռուսաստանին միանալուն և աջակցեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:
Ալի Հասանովի խոսքով, Ադրբեջանը հիասթափված է, որ արևմտյան երկրները ադրբեջանական տարածքների օկուպացիայի հարցում այնպիսի դիրքորոշում չբռնեցին, ինչպիսին Ուկրաինայի հարցում:

 

 
«Մենք դեմ ենք Արևմուտքի կողմից կիրառվող երկակի չափանիշների քաղաքականությանը», – ասել է նա:

13.02.2015 14:25

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*