Հայերեն

Տեխասի խորհրդարանը Խոջալուի ողբերգության մասին նոր բանաձև է ընդունել

17.02.2015 | 13:51

11004719_1538929646367233_842524707_nԱմերիկյան Տեխաս նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջին Վուն տարածել է՝ Խոջալուի ողբերգության 23-րդ տարելիցի հետ կապված բանաձևը:

 
Փաստաթղթում նշվում է, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Խոջալու քաղաքում խաղաղ բնակչության սպանությունը իրագործել են հայկական զինված միավորումները՝ նախկին խորհրդային բանակի զինծառայողների աջակցությամբ:
«Այդ ողբերգությունը միշտ հիշեցնելու է այն հանցագործությունների մասին, որոնք կարող են տեղի ունենալ պատերազմի ժամանակաշրջանում և երկխոսություն զարգացնելու ու հանդուրժողական լինելու անհրաժեշտության մասին, որպեսզի խուսափել բռնությունից»,- ասվում է բանաձևում:Նշենք, որ Տեխասի խորհրդարանը երկու տարի առաջ նույնպես նման բանաձև է ընդունել:

 
Հիշեցնենք, որ Խոջալուի դեպքերը Ադրբեջանի օկուպացված տարածքներում իրագործված ամենասարսափելի հանցագործություններից մեկն է: 1992 թ. փետվարի 25-ի լույս 26-ի գիշերը հայկական զինված միավորումները՝ Խանքենդի քաղաքում տեղակայված նախկին խորհրդային բանակի թիվ 366 մոտոհրաձգային գնդի ծանր տեխնիկայի ու անձնակազմի աջակցությամբ իրականացրել են Խոջալու քաղաքի բռնազավթումը, որի արդյունքում գազանաբար սպանվել է առնվազն 613 մարդ, այդ թվում 106 կին, 63 երեխա, 70 ծերեր, 8 ընտանիքներն ամբողջությամբ ոչնչացվել են, 487 հոգի դարձել է հաշմանդամ, 1275 մարդ գերի է վերցվել, 150 հոգի անհայտ կորել է:

 

 

17.02.2015 13:51

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*