Հայերեն

Էլմար Մամեդյարով. «Լաչինում, Քելբաջարում չպետք է հայ զինվորներ լինեն»

19.02.2015 | 16:53

vvaԱնհրաժեշտ է սկսել խաղաղության մեծ համաձայնագրի շուրջ աշխատանքները:

 

 

Այս մասին Բաքվում Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հրավիրված համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն գիտակցում են, որ եկել է խաղաղության մեծ համաձայնագրի շուրջ աշխատանքներն սկսելու ժամանակը:

 
«Լաչինում, Քելբաջարում չպետք է հայ զինվորներ լինեն: Պետք է լուրջ բանակցություններ սկսել տարածաշրջանում խաղաղության վերականգնման վերաբերյալ», – ընդգծել է Մամեդյարովը:

 
Նա նշել է, որ հիմնական խնդիրը Հայաստանի զինված ուժերի առկայությունն է Ադրբեջանի օկուպացված տարածքներում:
«Համանախագահները պետք է Հայաստանին կոչ անեն դրան: Հայաստանը պետք է իր զորքերը հանի ադրբեջանական հողերից», – հայտարարել է Մամեդյարովը:

 
Անդրադառնալով Քելբաջարում երկու ադրբեջանցիների գերևարման հարցին՝ արտգործնախարարն ընդգծել է, որ նրանք պետք է վերադարձվեն Ադրբեջանին:

 
«Ադրբեջանն այդ հարցը բարձրացրել է բոլոր միջազգային կազմակերպությունների առջև», – ասել է նա:

 
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, իր հերթին, ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է աջակցելու իր հարևաններին՝ այդ հակամարտության կարգավորման գործում:

19.02.2015 16:53

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*