Հայերեն

Համանախագահները Իլհամ Ալիևի հետ քննարկել են սահմանին տիրող իրավիճակը

19.02.2015 | 17:01

AAS

 

Այսօր Մինսկի խմբի համանախագահներըհանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում է APA լրատվական գործակալությունը՝ նշելով, որ հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հեռանկարի վերաբերյալ:

 

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը իր թվիթերյան էջում գրել է, որ Ալիևի հետ հանդիպմանն ակնկալում է լուրջ զրույց՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման նպատակով:

 

Մինչ այդ հանդիպումն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Իրանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե անհրաժեշտ է սկսել աշխատանք՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ:

 

Ըստ Ադրբեջանի արտգործնախարարի,Մինսկիխմբի համանախագահներն արդեն հասկանում են, որ ժամանակն է սկսել աշխատանք՝ մեծ համաձայնության նպատակով:

 

Ըստ Մամեդյարովի, այդ տեսակետն ունեն նաև համանախագահ երկրների ղեկավարները:

 

Ադրբեջանի արտգործնախարարը, լրատվամիջոցների հաղորդմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Բաքվում պաշտոնական հանդիպումներին ընդառաջ ասել է, թե Լաչինում, Քելբաջարում հայկական զորքեր չպետք է լինեն:

 

«Պետք է սկսել լուրջ բանակցություններ՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով», – հայտարարել է Մամեդյարովը` կրկին կիրառելով օկուպացրած տարածքներ արտահայտությունը:

19.02.2015 17:01

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*